Ծրագրավորողի Ուղիներ

«Մեր ուսանողների համար մշակել ենք մասնագիտական զարգացման ուղիներ, որոնք ներառում են ոչ թե մեկ , այլ միանգամից իրար փոխլրացնող ծրագրավորման դասընթացների մի ամբողջ փաթեթ։

Դասընթացների փուլի ավարտից հետո մեր ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել իրականությանը շատ մոտ պրակտիկ աշխատանքի՝ ամբողջական թիմերով և իրական պրոյեկտների վրա։

Սա է միակ ճիշտ մոտեցումը լավագույն արդունյքի հասնելու համար»։

Տվյալագետի Ուղի

Տվյալագիտություն, մեքենայական ուսուցում, պրակտիկա։

Այն ամենը, ինչ պետք է որակյալ մասնագետ դառնալու համար։ Ամիս խորացված դասընթացներ և ևս երկու ամիս իրական պրակտիկա։



Go Ծրագրավորողի Ուղի

Ժամանակակից լեզու, նոր մոտեցում, պահանջված գիտելիքներ։

Go լեզուն մշակվել է Google ընկերության կողմից՝ որպես ժամանակակից լուծում և իր մեջ ներառում է շատ լեզուներից վերցված լավագույն բաները և թույլ է տալիս գրել մաքուր և արդյունավետ կոդ։

Ուղին բաղկացած է մի շարք դասընթացներից և պրակտիկ աշխատանքից, որոնք կօգնեն ձեռք բերել իրոք ֆունդամենտալ և կիրառական գիտելիքներ, և կհեշտացնեն մուտքը աշխատանքային շուկա՝ որպես պատրաստի մասնագետ, այլ ոչ թե ինտերն։



C# Ծրագրավորողի Ուղի

C# լեզուն հանդիսանում է աշխարհում ամենատարածված լեզուներից մեկը, որով կարելի է լուծել խնդիրների բավական լայն բազմություն՝ սկսած վեբ լուծումներից, վերջացրած stand-alone լուծումներ և mobile application—ներ։

Մեր դպրոցն առաջարկում է "C# Ծրագրավորողի Ուղի" փաթեթը, որի նպատակն է տալ ֆունդամենտալ և կիրառական գիտելիքներ, որոնք ձեզ կդարձնեն խիստ մրցակցային աշխատանքային շուկայում։

C# լեզուն մեր օրերում հասանելի է բոլոր տարածված օպերացիոն համակարգերի վրա, ինչը նրան դարձնում է խիստ մրցակցային նմանատիպ այլ լեզուների համեմատ։




Java Ծրագրավորողի Ուղի

Java լեզուն արդեն վաղուց իր կայուն տեղն ունի համաշխարհային ծրագրային ապահովման մշակման գործընթացում։ Այն հիմք է մուլտիպլատֆորմ ծրագրավորմանը, հետագայում էլ դառնալով վեբ և մոբայլ ծրագրավորման դոմինանտ լեզուներից մեկը։

Մեր դպրոցն առաջարկում է «Java Ծրագրավորողի Ուղի» փաթեթը, որի նպատակն է տալ ֆունդամենտալ և կիրառական գիտելիքներ, որոնք ձեզ կդարձնեն խիստ մրցակցային աշխատանքային շուկայում։

Java լեզվով հնարավոր է մշակել ինչպես վեբ backend, այնպես էլ Android համակարգեր։ Այն հանդիսանում է ամանատարածված ծրագրավորման լեզուներից մինչ այժմ։


Հաճախակի տրվող հարցեր

Քանի՞ դասընթաց է մտնում փաթեթի մեջ։

«Ծրագրավորողի Ուղի» փաթեթի մեջ ներառել ենք 7 տարբեր դասընթաց։ Դասընթացների ցանկին ծանոթացեք «Ծրագրավորողի Ուղի» տեղեկատվական էջերում։

Մասնակցության համար կա՞ արդյոք տարիքային սահմանափակում ։

Մեր դասընթացները նախատեսել ենք 13 տարեկանից բարձր մասնակիցների համար։ Ընդ որում՝ 13-18 տարիքի և 18-ից բարձր տարիքի մասնակցիները կլինեն տարբեր խմբերում։

Դասընթացներն անվճա՞ր են։

Դասընթացները շատ մատչելի են, բայց ոչ անվճար։ Մեզ մոտ գործելու են զեղչեր գերզանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար՝ սկսած ուսանելու երկրորդ ամսից։

Պրակտիկայի համար պետք է առանձի՞ն վճարել։

Այո՛։ Պրակտիկայի փուլն հաջորդելու է դասընթացների փուլին։ ։

Հնարավո՞ր է դասընթացներից միայն մեկը ընտրել։

Այո՛։ Մասնակիցը հնարավորություն ունի ընտրել առաջարկվող դասընթացներից մեկը կամ մի քանիսը, եթե գտնում է, որ բավարար գիտելիքներ ունի մնացյալից։ Ընտրված դասընթացների համար կսահմանվի համապատասխան նոր արժեք։

Հնարավո՞ր է միայն պրակտիկայի փուլին մասնակցել։

Այո՛։ Դիմորդները հնարավորություն ունեն մասնակցել միայն պրակտիկայի փուլին նախապես հանձնած քննության բավարար արդյունքների դեպքում։

Այս նախագծի ավարտին սերտեֆիկատ տալի՞ս եք։

Այո՛։ Պրակտիկայի փուլի ավարտին ուսանողները կստանան մասնակցության, իսկ լավագույն ուսանողները՝ գերազանցության հավաստագիր։

Ո՞ր ժամերին են լինելու դասընթացները։

Դասընթացները լինելու են երեկոյան ժամերին՝ ժամը 19։00-ից հետո՝ 2-3 ժամ տևողությամբ։

Կարո՞ղ է արդյոք ոչ տեխնիկական կրթությամբ մարդը մասնակցել այս դասընթացներին։

Այո՛։ Մեր դիմորդներից չենք պահանջվում նախնական լուրջ տեխնիկական գիտելիքներ։ Մեր դասընթացների փաթեթի շնորհիվ մենք կլրացնենք բոլոր «բացերը»։