Ի՞նչ է ծրագրավորումը, և ինչը չի՞ հանդիսանում ծրագրավորում։

Ովքե՞ր են ծրագրավորողները, և ինչո՞վ են նրանք զբաղված։

Ինչպե՞ս դառնալ ծրագրավորող, և ի՞նչ է ձեզ սպասվում դրանից հետո։

Այս և նմանատիպ այլ հարցերի պատասխանները կարող եք լսել մե՛ր փոդքասթում։

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության Դպրոցի հիմնադիր և HelpSystems Armenia ընկերության առաջատար ծրագրավորող Վահրամ Մարտիրոսյանը ներկայացնում է՝ «Զրույցներ ծրագրավորման փիլիսոփայության մասին»։

#1. Լավ ծրագրավորող՝ ավանդական կրթությամբ։

Հարցազրույց փոդքասթի հեղինակ Վահրամ Մարտիրոսյանի հետ։

Ինչպե՞ս նա որոշեց դառնալ ծրագրավորող, ի՞նչ բարդություններ են հանդիպել նրան ուսումնառության և աշխատանքային պրակտիկայի ընթացքում։ Խորհուրդներ սկսնակ և ապագա ծրագրավորողներին, և, ամենակարևորը, ինչո՞ւ է կարևոր սովորել ամենատարբեր տեսակի մաթեմատիկաներ։

Հարցազրույցը վարեց Նինա Բաղդասարյանը, ինչի համար նրան մեծ շնորհակալություն։

#2. JavaScript-ի դերը ՏՏ աշխարհում։

Հարցազրույց JSConf Armenia կոնֆերանսի համահիմնադիր և Renderforest ընկերության CTO Էդգար Մարուքյանի հետ։

JavaScript-ից մինչև GoLang և C++, սկսնակ ծրագրավորողից մինչև ավագ ծրագրավորող, կայքի արագագործությունից մինչև ծրագրավորող-մտավորականի կերպար։

Դժվար է տեքստի միջոցով փոխանցել այն ամենը, ինչ կարող եք լսել մեր այս թողարկման մեջ։

Հարցազրույցը վարեց Նինա Բաղդասարյանը, ինչի համար նրան մեծ շնորհակալություն։

#3. Ինչպե՞ս ընտրել ծրագրավորողի քո ուղին

Հարցազրույց Գոռ Վարդանյանի հետ։ Ո՞րն է ճիշտը՝ C++-ը, թե՞ JavaScript-ը։ Ի՞նչն է ավելի բարդ՝ սարքերի վերիֆիկացիան, թե՞ կոմպիլյատոր գրելը։ Եվ ի վերջո՝ ի՞նչ է երեխայի մոտ զարգացնում շախմատը։

Հարցազրույցը վարեց Նինա Բաղդասարյանը, ինչի համար նրան մեծ շնորհակալություն։

Բովանդակություն

00:57 - Գոռ Վարդանյանի ինքնակենսագրականը (ծննդյան տարեթիվ, վայր, կրթություն, աշխատանքային փորձ)

06։17 - Ի՞նչ է դիսկրետ մաթեմատիկան, վերջինիս դերը ծրագրավորման մեջ

13։13 - Կ՞ա արդյոք անհրաժեշտություն բաժանարար գիծ մտցնել IT ոլորտի մասնագետների միջև՝ ըստ նրանց որակավորման և մասնագիտական կարողությունների

18։07 - Ծրագրավորման ի՞նչ լեզու ընտրել C++ թե՞ JavaScript

27։42 - Ինչու՞ են բարդ խնդիրներ լուծող մասնագետները քիչ, և ինչպե՞ս խուսափել որակյալ կադրերի արտահոսքից

36։17 - Արհեսատական բանականությունը որպես հաջողության հասնելու բանալի

39։15 - Արդյո՞ք բուհերը պատրաստում են որակյալ կադրեր և ի՞նչ փոխել բուհական ծրագրերում

54։14 - Երեխաների ապագան՝ կապված ծրագրավորման հետ

59։10 - Ծրագրավորման կարևորությունը ժամանակակից ՏՏ աշխարհում

01։02։47 - Ի՞նչ է զարգացնում շախմատը երեխայի մոտ:

#4. Լավ ծրագրավորողի բնութագրիչները

Հարցազրույց նախկին ծրագրավորող, իսկ այժմ ձեռնարկատեր Արմեն Գրիգորյանի հետ, ով մեզ հետ կիսվում է լավ ծրագրավորողին բնորոշ հատկանիշներով։ Ինչպես նաև պատմում է իր գործունեության ընթացքում լուծած բարդ և հետաքրքիր խնդիրների մասին։

Հատկապես կարևոր են Արմենի տված խորհուրդները՝ սկսնակ լավ ծրագրավորողներին։

Բովանդակություն

01։14 — Արմեն Գրիգորյանի անցած ուղին՝ ծրագրավորողից մինչև ձեռնարկատեր

03։30 — Ի՞նչ է ծրագրավորող ասվածը, ծրագրավորողի էվոլյուցիան, ի՞նչպես տարբերել ծրագրավորողին

06։57 — Պրոֆեսիոնալ ծրագրավորողին բնորոշ 4 հատկանիշները՝ (հետաքրքրասիրություն, կիրք, մասնագիտական աճ, ճկունություն)

20։49 — Բարդ խնդիրներ լուծելու և նորը սովորելու կարևորությունը․ օրինակներ սեփական գործունեության ընթացքում լուծված խնդիրների մասին

29։10 — Խորհուրդներ սկսնակ ծրագրավորողներին․ ինչ պետք չէ անել

34։54 — Աշխատանքը վերջացնելու, ստուգելու և տեղ հասցնելու, արածի համար պատասխանատվություն կրելու, նախաձեռնություն ցուցաբերելու և ուրիշներին օգնելու կարևորությունը` որպես որակի ապահովման միջոց

45։37 — Մտքի ազատություն, թե՞ կարծրատիպերի առկայություն և կախվածություն գոյություն ունեցող լուծումներից․ ո՞րն է որոշիչ ծրագրավորողի համար

56։02 — Կա՞ արդյոք վերահսկողություն ծրագրավորողների աշխատանքի որակի նկատմամբ և ինչպիսի՞ն է ծրագրավորողների որակ-քանակ համամասնությունը

01։06։53 — Արդյո՞ք հնարավոր է ունենալ կանխարգելող միջոցառումների իդելական մշակված համակարգ կամ վերահսկողության ապարատ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անվտանգության կամ կայունության միջոցառումները ձևավորվում են ի պատասխան եղած նախատիպերի, որոնք արդեն բերել են տարբեր խնդիրների

01։14։39 — Ի՞նչ անել ծրագրավորող դառնալու ճանապարհին:

#5. Թյուրինգի մեքենան և ծրագրավորումը

Դիսկրետ մաթեմատիկայի դասընթացից վերցրած մեկ դասախոսություն։ Խոսում ենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Թյուրինգի մեքենան՝ լավ ծրագրավորողի կայացման հարցում։