Մեր մասին

Դպրոցի մասին

Դպրոցը կրում է ծրագրավորման հայրերից մեկի՝ Ալան Թյուրինգի անունը, ով հանդիսանում է մաթեմատիկոս, տրամաբան, առաջին էլեկտրոնային հաշվիչ մեքենայի ստեղծողը, առաջին ծրագրավորողը և ծրագրավորման փիլիսոփայության հիմնադիրը։

Դպրոցը հիմնադրվել է 2019թ՝ որպես որակյալ, պրակտիկ գիտելիքի այլընտրանքային աղբյուր և մինչ օրս շարունակում է իր գործունեությունը։ Այս տարիների ընթացքում դպրոցում կրթություն են ստացել հարյուրավոր ուսանողներ։

Դպրոցում հատուկ կարևորվում են ֆունդամենտալ պրակտիկ գիտելիքը և ծրագրավորման փիլիսոփայությունը։ Միայն այս երկուսի լիարժեք և հավասարակշռված միավորումը կարող է տալ սպասվող արդյունքը՝ պատրաստել լավ ծրագրավորող։

Մեր Առաքելությունը

Մեր օրերում մարդիկ նախընտրում են կա՛մ ինքնուրույն սովորել ծրագրավորում, կա՛մ՝ ուսանել որևէ ուսումնական կենտրոններում։ Ցավոք, երկու դեպքում էլ մարդ զրկվում է ֆունդամենտալ գիտելիք ստանալու հնարավորությունից։

Այդ հարցում, թերևս, կարող են օգնել բարձրագույն կրթական հաստատությունները, սակայն, մի կողմից, մարդիկ կորցրել են հավատն առ այդ կառույցներ, իսկ մյուս կողմից՝ դասախոսների ճնշող մեծանասնությունն այդպես էլ չի բացատրում, թե ինչի համար են ուսանողները ուսումնասիրում տվյալ առարկան։

Արդյունքում ունենք վեբ-ծրագրավորողների և մոբայլ-ծրագրավորողների անվերջ աճող մի բանակ, որոնք իրական մարտահրավերների ժամանակ ունակ չեն լինում տալ խնդիրներին գրագետ և ճիշտ լուծումներ:

Մեր առաքելությունն է ծրագրավորողներին տալ ֆունդամենտալ գիտելիքներ ծրագրավորման և ալգորիթմական մտածողության բնագավառներում։ Ծանոթացնել ծրագրավորող մասնագիտության բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները և սովորեցնել հաղթահարել դրանք:

Մեր թիմը

Վահրամ Մարտիրոսյան

Դպրոցի հիմնադիր և դասախոս, ծրագրավորող-փիլիսոփա

  • Ծնվել է 1984թ․ Երևանում

  • Մագիստրոսի աստիճանը ստացել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում 2006թ

  • Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Հայ-Ռուսական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, 2009 թ․

  • Ամուսնացած է, ունի 4 երեխա

  • 2003 թվականից աշխատում է որպես ծրագրավորող

  • 2007 թվականից դասավանդում է

  • 2007 թվականից զբաղվում է փիլիսոփայությամբ

  • 2018 թվականից հանդիսանում է Հայաստանում ծրագրավորման փիլիսոփայության շարժման հիմնադիրը և տարածողը

  • 2019 թվականից հանդիսանում է սույն դպրոցի հիմնադիրը

Դասընթացներ՝

Աննա Կոնջորյան

Դասախոս


Դասընթացներ`

Մարտուն Կարապետյան

Դասախոս


Դասընթացներ`

Գևորգ Մարտիրոսյան

Դասախոս


Դասընթացներ`

Սիրանուշ Հովսեփյան

Դասախոս


  • Դիզայների իմ կարիերան սկսել եմ 2014 թվականից

  • 2019 թվականից հանդիսաում եմ Codics Sofware Producers ընկերության գլխավոր դիզայները

  • Ստեղծել եմ դիզայներական լուծումներ ամենատարբեր ոլորտների համար ` Կրթություն, ՏՏ, Միջոցառումներ, Անշարժ Գույքի Ներդրումներ և Կառավարում, Պետական Մարմիններ և այլն

Դասընթացներ`