Go Ծրագրավորողի Ուղի՝ դպրոցականների համար

Go լեզուն ստեղծված է ժամանակակից խնդիրներին ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար։ Այն հանդիսանում է ամենաարագ զարգացող լեզուներից մեկը և օր օրի ավելանում է Go լեզվով ծրագրավորողների կարիքը։

Մեր դպրոցն առաջարկում է «Go Ծրագրավորողի Ուղի» փաթեթը, որի նպատակն է տալ ֆունդամենտալ և կիրառական գիտելիքներ, որոնք ձեզ կօգնեն մասնագիտական հետագա զարգացման հարցում։

Դիտեք տեսանյութը, որպեսզի առավել ամբողջական կարծիք կազմեք լեզվի տված հնարավորությունների և նրա կարևորության մասին։

Ընդհանուր տեղեկություն

Go Ծրագրավորողի Ուղին ներառում է մի քանի զուգահեռ դասընթացներ` 3 ամիս տևողությամբ։

Դիմել կարող են միջնակարգ դպրոցի 8-12րդ դասարանցիները, ովքեր ցանկանում են դառնալ ծրագրավորող։

Ընդունելությունը տեղի կունենա հարցազրույցի ֆորմատով։ Պահանջվում են մաթեմատիկայի և տրամաբանության գիտելիքներ։


Տևողություն

3 ամիս

Դասակարգ

Շաբաթական 7 դաս

Ժամեր

Երեկոյան, 2-3 ժամ

Արժեք

30․000 դրամ/ ամսական(դպրոցականների հոսք)

Դասընթացների բովանդակություն

Ծրագրավորման հիմունքներ

    • համակարգչի կառուցվածք

    • հիշողություն

    • ծրագրի կոմպիլյացիա

    • պրոցեսներ

    • ծրագրի բեռնում և աշխատանք

    • ներածում/արտածում

    • օպերացիոն համակարգի դերը ծրագրավորման մեջ

Դիսկրետ մաթեմատիկա

    • բազմությունների տեսություն

    • կոմբինատորիկա

    • Բուլյան ֆունկցիաներ

    • գրաֆների տեսություն

    • ավտոմատների տեսություն

    • կոդավորում

Ծրագրավորում Go լեզվով

    • տիպեր

    • փոփոխականներ

    • ֆունկցիաներ

    • կառուցվածքներ

    • ինտերֆեյսներ

    • մեթոդներ

    • զանգվածներ և այլ հնարավորություններ

    • տվյալների կառուցվածքներ

English for IT

անգլերեն լեզվի խորացված դասեր, որոնք ձեզ թույլ կտան ազատ յուրացնել մասնագիտական գրականություն և տեսանյութեր։