Միջոցառումներ
Սպասվող
Այս պահին սպասվող միջոցոառումներ չկան
Ավարտված
Ժամանակակից աշխարհում ծրագրավորումը եթե չասենք լավագույն մասնագիտությունն է,ապա լավագույններից մեկն է։
Մայիսի 15-ին 19.00-ից Library Anticafe-ում խոսելու ենք ծրագրովորման փիլիսոփայության մասին։
Սեմինարը վարելու է Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։
Այս հանդիպմանը մենք կծանոթանանք ֆունկցիոնալ և գեղեցիկ դիզայն ստեղծելու գործընթացին, կխոսենք այս` շատ պահանջված մասանգիտության մարտահրավերների ու գաղտնիքների մասին և կհստակեցնենք թե ինչ դեր ունի UI/UX դիզայնը և դիզայները ընկերությունում և թե ինչու պետք չէ դիզայնը շփոթել արվեստի հետ:
Լեզուներ սովորելու ընթացքում շատերն են բարդույթավորվում և կիսատ թողնում պարապմունքները՝ պատճառաբանելով, որ դժվարանում են մտապահել բառերը։ Սակայն լեզու սովորելն այնքան էլ բարդ չէ, որքան թվում է։ Պարզապես պետք է ճիշտ կիրառել արդյունավետ սովորելու եւ մտապահելու տեխնիկաները։
«Ծրագրավորման հիմունքներ» շարքի հերթական հանդիպումը, որը կվարի Վահրամ Մարտիրոսյանը։ Այս անգամ կխոսենք ինտերնետի և վեբի մասին։ Բաց մի՛ թողեք։
Հանդիպմանը Martun Karapetyanի հետ կփորձենք ուսանողներին օգնել պատկերացում կազմել Հայկական IT-ի 3 բաղադրիչների՝ ընկերությունների, աշխատակիցների և հենց իրենց՝ ուսանողների մասին, կենտրոնանալով գոյություն ունեցող խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վրա:
Կներկայացվի Internet of Things գաղափարը, դրա իրականացման ուղղությունները և օպերոցիոն համարակգերի դերն այդ ամենում։
Ծրագրավորման հիմունքներ
Դասընթաց՝ նախատեսված ապագա և սկսնակ ծրագրավորողների համար, որը կօգնի մասնագիտական կողմնորոշման մեջ և կտա նախնական լուրջ հիմք։