Go Ծրագրավորողի Ուղի՝ դպրոցականների համար
Go լեզուն ստեղծված է ժամանակակից խնդիրներին ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար։ Այն հանդիսանում է ամենաարագ զարգացող լեզուներից մեկը և օր օրի ավելանում է Go լեզվով ծրագրավորողների կարիքը։
Մեր դպրոցն առաջարկում է «Go Ծրագրավորողի Ուղի» փաթեթը, որի նպատակն է տալ ֆունդամենտալ և կիրառական գիտելիքներ, որոնք ձեզ կօգնեն մասնագիտական հետագա զարգացման հարցում։
Դիտեք տեսանյութը, որպեսզի առավել ամբողջական կարծիք կազմեք լեզվի տված հնարավորությունների և նրա կարևորության մասին։
Ընդհանուր տեղեկություն
Go Ծրագրավորողի Ուղին ներառում է մի քանի զուգահեռ դասընթացներ` 3 ամիս տևողությամբ։
Դիմել կարող են միջնակարգ դպրոցի 8-12րդ դասարանցիները, ովքեր ցանկանում են դառնալ ծրագրավորող։
Ընդունելությունը տեղի կունենա հարցազրույցի ֆորմատով։ Պահանջվում են մաթեմատիկայի և տրամաբանության գիտելիքներ։
Տևողություն
3 ամիս
Դասակարգ
Շաբաթական 7 դաս
Ժամեր
Երեկոյան, 2-3 ժամ
Արժեք
30․000 դրամ/ ամսական
Դասընթացների բովանդակություն
Ծրագրավորման հիմունքներ
համակարգչի կառուցվածք
հիշողություն
ծրագրի կոմպիլյացիա
պրոցեսներ
ծրագրի բեռնում և աշխատանք
ներածում/արտածում
օպերացիոն համակարգի դերը ծրագրավորման մեջ
Դիսկրետ մաթեմատիկա
բազմությունների տեսություն
կոմբինատորիկա
Բուլյան ֆունկցիաներ
գրաֆների տեսություն
ավտոմատների տեսություն
կոդավորում
Ծրագրավորում Go լեզվով
տիպեր
փոփոխականներ
ֆունկցիաներ
կառուցվածքներ
ինտերֆեյսներ
մեթոդներ
զանգվածներ և այլ հնարավորություններ
տվյալների կառուցվածքներ
English for IT
անգլերեն լեզվի խորացված դասեր, որոնք ձեզ թույլ կտան ազատ յուրացնել մասնագիտական գրականություն և տեսանյութեր։