Վեբ Ծրագրավորում

Այստեղ ներկայացված են Ցանցային և Վեբ Ծրագրավորման Հիմունքներ դասընթացի դասախոսությունները, որոնք կտան հիմնական պատկերացում մատուցվող նյութի և մատուցման որակի վերաբերյալ։

Խարհուրդ է տրվում նախապես դիտել Ցանային ծրագրավորում տեսանյութերի շարքը։

Վեբ Ծրագրավորում։ Ներածություն

Ինչ է վեբը։

Ինչ է URL-ը։

Ինչ է HTTP արձանագրությունը և ինչպես և այն աշխատում։

Վեբ Ծրագրավորում։ Ամբողջական պատկեր։

Վեբ ծրագրավորման հիմունքների մի ամբողջական պատկեր։ Ինչ է վեբ-սերվերը, ինչպիսին այն կարող է լինել, ինպես է այն կապվում backend-ի հետ։ Ինչ է վեբ-կլիենտը, ինչ հնարավորություններ ունեն դրանք։ Ինչ է ուղարկվում սերվերին և ինչ է ստացվում նրանից որպես պատասխան։ Խոսեցինք HTML, CSS և JavaScript լեզուների տված հնարավորությունների մասին։

Վեբ Ծրագրավորում։ Վերջին գաղտնիքները։

Դասընթացի վերջին դասն է, որի ընթացքում խոսում ենք cookie, session, CORS, authentication, authorization և, ի վերջո, ReSTful Web API թեմաների մասին։ Եվս մեկ շատ լուրջ և ծանր դաս։