Համակարգչային ցանցեր։ Domain Name Service

Անցնենք հաջորդ թեմաներին: Այսքանով համարում ենք, որ ցանցի ամենապարզ բաները ծածկել ենք, նայենք ավելի բարդ բաներ: Առաջին բարդ բանը, որին հանդիպում ենք այն է, որ IP հասցեն էր, նույնիսկ եթե խոսում ենք 4-րդ վերսիայի IP-ի մասին, ապա հասցեն միևնույն է բարդ բան է ու ոչ մեկ չի հիշում IP հասցեներ: Այսինքն՝ առավելագույնը ինչ-որ կարող ենք հիշել, դա ենթացանցի բնութագրիչն է: Օրինակ, եթե ես վերցնեմ առանձնացրած գրած բայթերը, այստեղ օրինակ՝ գրված է 10 և վերջինը չգրեմ, ապա ինչ կստանամ, այստեղ կա հնարավոր ինչ-որ արժեքների բազմություն, ոնց գրեմ, որ սիրուն լինի, չգիտեմ հա, 0-ից 255 և այս թվերը հաջորդական թվեր են: Եթե բերենք իրենց այս բայթերը քանդենք, կպցնենք իրար և դարձնենք մի ամբողջ թիվ, ապա այս վերջում 0, հետո այս վերջում 1, վերջին բիթը փոփոխելով, ոնց որ, հաջորդական թվեր ենք ստանում: Եվ փաստացի, սա հենց միջակայք է իրենից ներկայացնում և սրան անվանում են ենթացանց՝ subnet: Այսինքն՝ եթե ես առաջին երեք բայթը տվեցի, չորրորդը չտվեցի նշանակում է ես դրանով բնութագրեցի 256 հատ հասցե, կոնկրետ չնշելով որը, այսինքն՝ բոլորն իրար հետ, բազմությունը, ոնց որ նշեցի: Նույն ձև, եթե առաջին երկուսը տամ, ապա 65.000 հատ հանգույց համարակալեցի: Օրինակ՝ ես կարող է հիշեմ subnet, բայց դժվար, թե ես հիշեմ կոնկրետ ինչ-որ սերվերի հասցե, ճշգրիտ հա, հենց իրա հասցեն: Ու ոչ միայն ես, իրականում հասցեներ հիշելը, ոչ մեկի գործն էլ չի: Հիմա մենք բոլորս գիտենք, որ մեր հեռախոսն առանց ինչ-որ հավելյալ օգնության մեր կողմից կարողանում է միանալ շատ տարբեր սերվերների, տարբեր ծառայություններից օգտվում է ու մենք ո՛չ էլ անհանգստանում ենք, ո՛չ էլ գիտենք այդ մասին, որ ինչ-որ խնդիր կար, որ պետք էր տեղը գտնել կամ ինչ-որ նմանատիպ բան: Օրինակ՝ մենք գիտենք, որ կա սենց ինչ-որ մի բան, չգիտեմ սա ինչ է, բայց իմ հեռախոսը կարողանում է իրեն կպնել, չէ՞, ձերն էլ ու համակարգիչներն էլ: Սա ինչ անուն է, ուրեմն՝ այս անուններին անվանում են Domain name: Սա և այն ծառայությունը, որը սրանցով զբաղվում է՝ կոչվում է Domain name service: Կարճ ասում են DNS: Ուրեմն՝ DNS ասածն այն ծառայությունն է կամ համակարգը, այդպես, որպես մի ամբողջություն նայենք, որը տալիս է մեզ հնարավորություն IP հասցեների փոխարեն հիշել մարդու համար հասկանալի անուններ՝ human friendly, այսպես ասենք հա: Անուններ, որոնք մարդը կարող է հիշել, կարող է ինչ-որ բան նշանակի, անգլերեն բառ է, օրինակ՝ ենթադրենք կամ անգլերեն չի, ինչ-որ՝ հայերեն է:

Ուրեմն՝ դոմենների անունները բաղկացած են մի քանի կտորներից, կոմպոնենտ համարենք դրանց, մի քանի կոմպոնետներ են, որոնք կետով են անջատվում իրարից: Կարևորությունը՝ մեծությունը, ոնց որ աջից դեպի ձախ նվազում է: Ամենաաջ կողմում գտնվողը կոչվում է Top level domain (TLD): Top level domain-ները ունեն որաշակի նշանակություն, իմաստ: Եթե գնանք հետ մի 10 տարի, բավականին հստակ, կոնկրետ ու շատ լոկալիզացված բան ունեին, ուրեմն՝ TLD-ները հետևյալններն են. կա com-ը, կա Net-ը, կա Org-ը, կա edu-ն՝ education բառն է, կա mil՝ military բառն է, կարող է մի հատ 2 հատ էլ այդ հներից՝ դասականներից հիշենք, ես ոնց որ, այս պահին այսքանն եմ հիշում ու կան երկրների համար առանձնացված: Ամեն երկրի համար կա, օրինակ՝ am-ը, ru-ն, us-ը, uk-ը և այլն, և այլն: Կա նաև biz՝ բիզնեսից էլ կա, հներից, gov էլ կա այս ցանկում նույն ժամանակային մասով: Ուրեմն՝ նայեք, վերջին խումբը ամեն երկրին մի հատ հատկացված է, իսկ առաջին կտորը, ինչը շատ հետաքրքիր է։ Քանի որ այս ամեն ինչը, ինտերնետն առաջացել է Ամերիկայում, այս ամեն ինչը նախատեսված է ամերիկական կոնկրետ ծառայությունների համար: Com՝ Comercial բառն է, net՝ ցանց, չգիտեմ net-ի տակ ինչ կարելի է հասկանալ, org-ը՝ non Comercial organizations, non government organization, այսինքն՝ ՀԿ-ների համար է: Gov-ը՝ պետական կառույցների, ծառայությունների, edu-ն՝ ուսումնական հաստատությունների, հիմնականում համալսարանները edu -ում են ունենում: Mil-ը՝ military բառն է, ռազմական ինչ-որ կառույցների համար է, biz-ը՝ չգիտեմ, այստեղ երևի բիզնես բառն է՝ աղաղված: Ուրեմն՝ նայեք այստեղ, ամերիկական ծառայությունների, ընկերությունների համար առանձնացված են թողել դոմենները, մնացածներինը՝ ամեն երկիր իրենն ունի: Բայց նայեք երկրները, որոնք մի քիչ ավելի մեծ, զարգացած ցանց ունեն, ինքն արդեն չի բավարվում։ Մի հատ uk-ը քիչ է ամբողջ United Kingdom-ը ներկայացնելու համար, որովհետև այնտեղ շատ-շատ կան ինտերնետի հետ կապված ընկերություններ: Եվ ոչ միայն սա: Հիմնականում այսպես է լինում, այն դեպքերում, երբ որ այս level-i դոմենների հետ գործ ունենք, ապա երկրորդ դոմենի մակարդակը բնորոշում է անվանումը, այդ ընկերության, կազմակերպության անվանումը: Հաճախ, օրինակ՝ com-ից առաջ, ընկերության անունը, որը զբաղվում է կոմերցիոն գործունեությամբ, gov-ից առաջ օրինակ՝ նախարարության անուն կարող է լինել կամ ինչ-որ այդ տիպի կառույցի, edu-ից առաջ՝ համալսարանների անուններ է լինում և միգուցե մենք ասենք Հայաստանի կամ Ռուսաստանի դոմենների դեպքում էլի տեսնենք ընկերությունների անուններ, ինչ-որ ընկերություն .am, որն այնքան էլ ճիշտ չի: Որովհետև այդ ընկերությունից չենք հասկանում, այդ ընկերության անունը չի ասում ինքը commercial է, թե՛ non commercial, թե՛ ինչ: Բայց, քանի որ հայկական ցանցն այդքան մեծ չէ, մենք այդ ճյուղավորումը չունենք, բայց օրինակ՝ UK-ի դեպքում կամ ասենք Ճապոնիայի, կամ էլի ինչ-որ երկրների դեպքում, իրենք այդ երկրորդ Level-ի դոմենը՝ օգտագործում են այ այս լոկալ ճշգրտման համար: Եվ ենթադրենք, օրինակ՝ uk-ի դեպքում կարող է լինել co.uk ենթադոմենը, որը commercial ընկերությունների համար է, որոնք գործում են UK-ում: Ասենք՝ Ճապոնիայի համար էլ կա կամ չգիտեմ էլի ինչ-որ դեպքեր կան, երբ co-ն առանձնացրած է ու այնտեղ են commercial-ները կամ չգիտեմ ինչ-որ տենց մի բան: Բայց հիմնականում, մնացած բոլոր դեպքերում, ասենք՝ երկրի դոմենն օգտագործվում է հիմնականում ուղղակի ընկերության անունից հետո, այսինքն՝ այստեղ կարող ենք հիմնականում ասել company կամ organisation name, ինչ-որ անուն է: Դրանից հետո հիմնականում լինում է նաև 3-ը: 3-րդ մակարդակը բնորոշում է այս ընկերության կոնկրետ ծառայությունը, որի հետ մենք ուզում ենք գործ ունենալ։ Այստեղ հաճախ մենք տեսնում ենք, եկեք այսպես գրենք service, service-ն է սա, օրինակ՝ www, որը նշանակում է World Wide Web, դա նշանակում է, որ մենք գործ ենք ուզում ունենալ այս ընկերության տրամադրած World Wide Web service-ի հետ կամ server-ի հետ։ Կարող է լինել այս ընկերության տրամադրած, ենթադրենք ftp server-ը կամ կարող է լինել այս ընկերության տրամադրած mail, այստեղ smtp-ի չի գրվում, ինչ կուզեն կգրեն, mail-ը server-ն է, որն ունի այս ընկերությունը և այլն: Հիմանականում սրա վրա վերջացնում են, բայց երբեմն պատահում է, որ օրինակ՝ մի հատ էլ այստեղ հավելյալ ինչ-որ ենթադոմեն է լինում, որն ասենք՝ ճշգրտում է այ այս service-ի կոնկրետ այ այս օրինակը: Ենթադրենք՝ ես եմ մեծ ընկերություն ունեմ, որը շատ mail server-ներ ունի, այստեղ կարող է գրած լինել mail1, sub service պետք է գրենք այստեղ կամ նման մի բան, այստեղ կարող է որպես օրինակ գրված լինել ասենք mail1, սա նշանակում է իմ կոնկրետ այ այս 1 server-ը։ Ուրեմն՝ այսպես երկար բառեր են, այս բառերը հիմնականում լատինատառ են, մինչև այս վերջերս, ուրեմն՝ մինչև մի 5 տարի առաջ այ սա էր կամ 6 տարի առաջ: Այստեղ, օրինակ՝ մի բան էլ կար eu՝ European Union, որն առաջացել է մոտվորապես 2005թ.-ին, այսինքն՝ մինչև այդ չկար: Su էլ կար շատ վաղուց՝ Soviet Union է նշանակում, մինչև հիմա կա ու դոմեններ կան Su-ի վրա: Ինչ-որ մարդիկ մինչև հիմա օգտագործում են: Բայց, մոտավորապես մի 5 տարի առաջ երևի, ասացին այս լատինատառը քիչ է: Չէ նախ ասացին սրանք են քիչ։ Ինչո՞ւ չվերցնենք կամայական բառ, ոլորտ, ինչ-որ բառեր ու թող դրանք էլ լինեն Top Level դոմեն ու հայտնվեցին .travel, .fm, .tv չգիտեմ էլ ինչ ասես, ինչ հնարավոր գործունեության տիրույթ կա, ամեն մեկի համար մի հատ այդ ձևի Top Level դոմեն հայտնվեց: Հետո ասացին, որ սա էլ է քիչ եկեք լատինատառից ավելի լայն բազմություն վերցնենք ու արդեն եկանք հասականք Unicode, top level և ոչ միայն: Unicode դոմենների անուններին:

Ուրեմն՝ Unicode-ը կոդավորման ստանդարտ է, բավականին վաղուց ինքը կա, բայց ինքը, ոնց որ մեր կյանք վերջին մի 10 տարվա մեջ է քիչ-քիչ ռեալ մտնում: Ինքը շատ վաղուց կար ու կախված է նրանից, թե օպերացիոն համակարգերը աշխատում են, թե չեն աշխատում այդ հնարավորության հետ: Ուրեմն՝ Unicode-ի միտքը, որն է: Մինչև Unicode-ը օգտագործում էինք ASCII կոչված ստանդարտը և դրա վրա հիմնված տարբեր ստանդարտներ, սա հապավում է՝ American Standard Codes for Information Interchange և ինքը նախատեսված էր հիմնականում լատինատառ content ներկայացնելու համար: Պատկերացնենք՝ խոսքը 1 բայթանի արժեքների մասին է, 1 բայթը, դա 8 բիթն է, այսինքն՝ 2-ի 8 աստիճան առավելագույն իրարից տարբեր արժեքներ կարելի է պահել 1 բայթի մեջ և հենց այդ 2-ի 8 աստիճանը 256-ն է: Եվ այդ 256-ի մեջ նայեք ինչքան բան է տեղավորվում: Օրինակ՝ լատինատառ այբուբենի մեծատառ, փոքրատառերը արդեն եղավ այնտեղ 52, թվերը` արդեն եղավ 62, կետադրական տարբեր նշանները տենց 80-ն անց եղավ, այսինքն՝ մինչև 128 նույնիսկ բավական է: Իրականում 7 բիթը բավական կլիներ, այսինքն՝ 7 բիթով կարելի էր կոդավորել այս ամենը, ինչ ես գրատախտակին գրել եմ: Այս բոլոր նշանները, փակագծերը, կետ և այլն...չէ կներեք, բացի հայերենից: Հայերենը մոռացանք, մնացած լատինատառ ինչ տեսնում եք: Բայց այնտեղ 1 բիթ ավել կա, այսինքն՝ 2 այդքան ինֆորմացիա կարելի է պահել և մնացած մասը, մյուս 128-ը՝ բաց են: Այսինքն՝ ինչ ուզում եք կարող եք մեջը պահել: ASCII-ն ոնց որ մեզ առաջին կեսն է տալիս, մյուս կեսը բաց է և ամեն լեզվի համար իր տարբերակը կար: Օրինակ՝ ժամանակին կար ու հիմա էլ երևի կա, բայց չգիտեմ օգտագործում են, թե՝ ոչ, ArmSCII կոչվածը՝ Armenian Standard Codes for Information Interchange, որն ASCII-ի հետ հատվում է, համընկնում է առաջին կեսով, առաջին 128-ը նույնն են, այն մյուս 128-ի մեջ տեղավորած են հայերեն տառերը, մեծատառ, փոքրատառ, հայերեն կետադրական նշանները և էլի ինչ-որ կարևոր է և, եթե մեր սեփական թվանշաններն էլ ունենայինք, դրանք էլ կլինեին, կտեղավորվեին: Բայց, օրինակ՝ ArmSCII-ին ASCII-ից էապես տարբերվում է սենց մի հատ նյուանսով: ASCII-ում մեծատառերն են գալիս բոլոր, հետո թվեր, նշաններ, հետո նոր փոքրատառերը: Այսինքն՝ մեծատառ-փոքրատառ տարբերությունը ֆիքսած է, օրինակ ASCII-ի դեպքում դա 32-ն է, մեծատառից փոքրատառ, այսինքն՝ եթե փոքրատառից հանենք մեծատառ, ապա իր համարը՝ փոքրատառը կլինի 97 համարը, իսկ մեծատառը 65 համարն է: 32 նիշ տարբերություն կա այս երկուսի միջև, այդ աղյուսակի մեջ: Մենք ուղղակի աղյուսակ ենք տալիս և ասում ենք A-ն թող 65 համարի թվանշանի տակ լինի, մինչև այդ գալիս են թվանշանները, կետադրական նշանները, չերևացող նշաները նույնիսկ՝ բացատ է, նոր տող է, չգիտեմ տաբուլացիա է, այդ նշաններն էլ կան այստեղ: Հայկական տարբերակում՝ ArmSCII-ում, սենց էին գրել Աա, Բբ...այսինքն՝ մեծատառ փոքրատառ տարբերությունը մեկ է։ Ամեն մեկը իր հաջորդի կողքն է: Չգիտեմ այսպես էին ուզել, այսպես էին արել: Բայց ամեն դեպքում այս երկուսն էլ 8 բիթի մեջ տեղավորվում են: Ու այդ նույն 8 բիթի մեջ կարելի էր, օրինակ՝ հին ռուսական կոդավորում կա KOI-8, էլի 8 բիթի մեջ տեղավորվում է. առաջին մասում նույն ASCII-ն է, մնացած մասում կիրիլյան աղյուսակն են տեղավորել, հետո ինչ-որ պահի հասկացան, որ դա այդքան էլ լավ չի և լավ կլիներ, որ ավելի լայնացնեին ու նայեք ինչ արեցին: Օրինակ՝ հնարավոր չէ ArmSCII-ի մեջ հայերենից բացի տեղավորել նաև վրացերեն տառերը, տեղ չկա, ուղղակի այդքանը չի տեղավորվում, որովհետև 1 բայթը քիչ է: Դրա համար ասացին եկեք օգտագործենք Unicode-ը, Unicode-ը 1-ի փոխարեն արդեն 2 բայթ է օգտագործում 1 սիմվոլի համար ու այդ դեպքում՝ Unicode-ում, մենք ունենում ենք 65.000-ի կարգի, այսինքն՝ 65536 իրարից տարբեր նշաններ և դա արդեն այնքան շատ է, որ մենք կարող ենք տեղավորել աշխարհի վրա երբևէ գոյություն ունեցած կենդանի կամ մահացած բոլոր լեզուների, բոլոր այբուբենները ներառյալ՝ չինական, ճապոնական հիերոգլիֆները, բոլոր ինչ-որ, ընդհանրապես, մարդկությունը երբևէ գրել է, այդ բոլոր տառերը իրար հետ այդքան չեն անում: Ամենամեծ այբուբենը, ասենք՝ չինական հինն է, traditional չինականը, կարծեմ՝ 5000 հիերոգլիֆ է: Դա ամենա, ամենամեծը, դրանից մենք 10 անգամ ավելի տեղ ունենք պահելու համար: Հիմնականում խոսքը մի քանի տասնյակ տառերի մասին է: Ասենք հայկական այբուբենը ամենամեծերից է էլի, որպես այբուբեն, ոչ հիերոգլիֆ: Ուրեմն՝ Unicode-ով տեղավորվում է ամեն ինչ, բայց հիմա նայեք մի կողմից ստացվում է, որ լավ է, որ ամեն ինչ մեջը տեղավորվում է, հա ու դոմենների անունների դեպքում սենց բան առաջացավ, ասեց եկեք բոլոր երկներին համել իրենց այբուբենով top level դոմեններ էլ տանք, օրինակ՝ Հայաստանին տվեցին .հայ, Ռուսաստանի տվեցին .рф ու այսպես, նույն ձևով մնացած բոլորին: Ամեն մեկն իրենն ունի՝ իր սեփական այբուբենով, բայց մի հատ խնդիր կա Unicode-ի հետ: Ուրեմն նայեք՝ ASCII-ին 1 բայթ էր տալիս, նույն լատինատառ տառերին, Unicode-ը՝ 2: Ու ստացվում է, որ եթե դուք լատինատառ ինֆորմացիա եք ինչ-որ տեղ պահել, ապա դուք ուղղակի 2 անգամ ավելի շատ տեղ եք զբաղեցնում, բայց նույն բանն է մեջը գրած, այսինքն՝ Unicode-ով գրել լատինատառ շատ ոչ էֆֆեկտիվ է, կրկնակի ոչ էֆֆեկտիվ: Դրա համար սկսեցին հայտնվել միջանկյալ ինչ-որ վիճակներ, դրանց անվանում են multibyte encoding-ներ։ multibyte նշանակում է չենք կարող կոնկրետ ասել, թե քանի բայթ։ Մի քանի բայթեր օգտագործող, մեկից մինչև ինչ-որ բան օգտագործող: Դրանցից ամենահայտնիներից մեկը՝ Unicode multibyte կոդավորման ձևերից մեկը, կոչվում է UTF8։ Կա UTF16, UTF-7 էլ կա, ընդ որում՝ 7 բիթից է սկսվում: UTF8-ը ամենահայտնի, աշխարհում ընդունված ամբողջ այդ World Wide Web-ում, Ինտերնետում ընդհանրապես ամենահաճախ օգտագործվող կոդավորման եղանակն է, որի միտքը հետևյալն է. ինքը ասում է, ինքը Unicode կոդավորում է, այսինքն՝ իրենով կարելի է բոլոր հնարավոր լեզուների, բոլոր այբուբեններով content ունենալ, բայց ինքն ասում է գիտեք, երբ-որ խոսքը լատինատառի մասին է ես 1 բայթի մեջ կտեղավորեմ, պատկերացրեցիք, խնայում է, հա: Հետո հայտնի է չէ, որ աշխարհի ինտերնետի content-ի չգիտեմ կեսն է, ոնց որ, իհարկե թիվն անընդհատ փոփոխվում է, բայց մինչև այս վերջերս շատ մեծ մասն էր, որ լատինատառ էր, հետո քիչ-քիչ սկսեց Չինաստանը մի քիչ ավելի ակտիվ լինել ու լցվեց չինական content, թե չէ հիմանականը լատինատառ է: Ուրեմն՝ դրա համար UTF8-ն ասում է, եթե դուք լատինատառ եք գրում, ապա 1 բայթով ես կտեղավորեմ, եթե օրինակ՝ գրում եք այս, այս, այս, այս լեզուներով, ապա 2 բայթ պետք է կարդա, եթե այս, այս, այս այս, ապա՝ 3, օրինակ՝ հայերեն այբուբենը կարծեմ 3 բայթանի տիրույթում է։ Ոնց են դա անում: Իրականում, կոդավորման տեսությունից կա տենց մի հատ պրեֆիքսային կոդավորում կոչվածը, որի միտքը հետևյալն է։ Երբ որ դուք առաջին բիթը կարդում եք այդտեղից բխում է, թե դուք քանի բիթ ևս պետք է կարդաք, որպեսզի ինֆորմացիան ամբողջական լինի: Այսինքն, օրինակ, եթե ես առաջին բիթը կարդացի և այնտեղ գրված է 0, ապա նշանակում է ևս 7 բիթ կարդա ու վերջ, նշանակում է դու գործ ունես ընդամենը UTF 8-ի առաջին կտորի հետ՝ լատինատառի հետ գործ ունես, եթե առաջին բիթը 0 է: Եթե առաջին բիթը 1 է, նշանակում է կարդա 2-րդ բիթը, եթե 0 է, ուրեմն՝ 2 բայթանի ինֆորմացիայի հետ գործ ունես, այսինքն՝ կարդա մինչև 2-րդ բայթի վերջը: Եթե առաջինը 1 է, 2-ը՝ 1 է, ապա գործ ունես 3 բայթանիի հետ հա ու այս ձևով, ուղղակի այդ հատումը չկա, հնարավոր չէ ոչ մի արժեքություն ինչ-որ՝ նայես ու ասես չեմ հասկանում հիմա այստեղ ես քանի բայթ ես կարդամ, որ դառնա իմ ուզած սիմվոլի համարը: Միարժեք է այդ կոդավորումը: Եվ այնպես է արված, որ անգլերենը՝ լատինատառը, քիչ տեղ զբաղեցնի՝ օպտիմիզացված է: Շատ լավ, սա ընդհանուր գիտելիք, թե ինչպես է դոմենների անունները կազմվում:

Մի հատ հանձնարարություն դոմեն ձեռք բերել, սարքել չեք կարող: Կան ընկերություններ, որոնք տրամադրում են, վաճառում են այս դոմենների անունները: Կան ընկերություններ, որոնք վաճառում են դոմեններ, հլը մտածեք իրենց բիզնես մոդելի մասին, իրենք ինչ ծախս են անում, իրենք ստեղծում են դոմեն, վաճառում են մեզ վրա, իսկ ի՞նչ են իրենք անում: Վաճառում են դոմեններ, ի՞նչ է դա նշանակում, իրենց դուք տալիս եք տարեկան ինչ-որ գումար, իրենք ասում են այ այս անունը, ձեր ուզած անունը, եթե ինքն ազատ է, այս անունը պատկանում է ձեզ, դուք իր հետ կարող եք անել գործողություններ: 1 տարին լրանում է, եթե դուք չեք վերահաստատում, որ դուք էլի եք ուզում, դառնում է ազատ և ուրիշ մեկը կարող է գալ, վերցնել և ինքը դառնալ տերը: Այսինքն՝ չկա մի այդպիսի բան, որ մինչև կյանքիս վերջ այս դոմենը իմն է: Կամ կարող է կա, ինչ-որ հատուկ: Ուրեմն՝ նայեք .com տիրույթում դոմեններն արժեն 8-10$, բայց կան անուններ կոնկրետ մի հատ դոմենի անուն, օրինակ՝ կարող է sport.com-ը ենթադրենք ազատ լինի, բայց եթե դուք ուզենաք իրեն գնել այն արժենա 10.000$, այլ ոչ թե՝ 8$: Այսինքն՝ պատկերացրեք, եթե դուք որոնման համակարգում գրեք sport բառը առաջինը հենց այդ դոմենն է գալու, ինչ էլ լինի դրա content-ի մեջ, դոմենի անունը բռնում է ձեր որոնման տողի հետ: Եվ իր արժեքը բարձրանում է, դա արդեն պլատինիում դոմեն է կոչվում, ուղղակի դա ինչ-որ պատահական թիվ արժի, բայց եկեք ռեալ նայենք: Ենթադրենք իրոք ծախսում են հա գումար դոմենի սպասարկման համար։ 5$ կարող է ծախսում է ընկերությունը տարեկան, 8$-ով ծախում է մեզ, իսկ ստեղ նույն 5$-ն է ու ծախում է 10.000$-ով: Չգիտեմ, թե դա որքանով է արդարացված, ամեն դեպքում՝ կարող եք գնել: Քանի որ այդ բազմությունն ավելի լայնացել է կան շատ էկզոտիկ, քիչ օգտագործվող դոմեններ կան top level դոմեններ, որոնց մարդիկ ընդհանրապես չեն օգտագործում և իրանք էժանացել են: Իրոք, շուկայական հարաբերություններն են հա, պահանջարկը շատանում է՝ գինը բարձրանում է: Պահանջարկ չկա՝ գինն ընկնում է: Դուք կարող եք 4$-ով էլ գտնել top level դոմեն, որի ենթադոմեններն արժեն 4$ ու գնել: Շատ լավ, խնդրում եմ, մի քիչ այդ ուղղությամբ մտածեք, լավ կլինի անեք՝ ունենաք ձեր սեփական դոմենը: Հիմա ինչի՞ համար է այդ դոմենը: Դոմենը ձեզ, միայն դոմենը, որպես այդպիսին ձեզ ոչ մի բան չի տալիս, իրեն պետք է կցել ինչ-որ հասցեի և այդ հասցեն պետք է տալ ինչ-որ հանգույցի, որ այդ ամեն ինչը իմաստ ունենա: Այսինքն՝ մարդիկ հիշեն ձեր դոմենը, իմանան և դրանով գան, գտնեն ձեր ինչ-որ ծառայություն կամ գոնե ձեր հանգույցը, ձեր համակարգիչը գտնեն: Դրա համար իրենք պետք է օգտվեն արդեն domain name service կոչվածից: Ուրեմն՝ դոմենի անունը մի բան է, այդ service կոչվածը՝ ուրիշ բան: Այդ service-ի իմաստը հետևյալն է, որ պետք է ամեն հանգույց իմանա կամ ունենա հնարավորություն իմանալու, մեկ այլ հանգույցի հասցեն: Նայեք ինչ է այստեղ տեղի ունենում: Իմ ինչ-որ հանգույց ուզում է կպնել այս անունով սերվերին, պայմանականորեն թող իր անունը լինի B, հիմա B-ն հասցե չի: Դոմենի անուն է, կա B է, ես միայն այդ անունը գիտեմ: Ես իմ համակարգչին կամ հեռախոսին ասում եմ կպի B-ին, այսինքն՝ browser-ի location bar-ում գրում եմ B, enter եմ սեղմում: Առաջին բանը, որ տեղի է ունենում իմ հանգույցին, իմ հանգույցը ինքն իրեն հարցնում է, ասում է ես գիտեմ B-ի հասցեն, ես գիտեմ B-ն ով է, ինչ է և այդ հարցումը հարցնում է օպերացիոն համակարգին: Այսինքն՝ ծրագիրը, browser-ն այս դեպքում, հարցնում է օպերացիոն համակարգին, դու գիտե՞ս B-ն ով է: Պարտավորությունն ընկնում է օպերացիոն համակարգի վրա, որովհետև application-ը ուրիշ ոնց իմանա, թե B-ն ով է: Իր գործը դա է՝ հարցնել օպերացիոն համակարգին: Հիմա օպերացիոն համակարգն առաջին հերթին նայում է իր մոտ ինչ-որ ցուցկաների մեջ, օրինակ, եթե windows-ի վրա եք աշխատում կարող եք բացել սենց մի հատ ֆայլ կա C։/windows/system32/drivers/etc/hosts ու այս ֆայլի մեջ, եթե բացեք կտեսնեք, որ ինչ-որ ինֆորմացիա կա գրված, օրինակ՝ այնտեղ կարող է գրված լինել, 127.0.0.1-ը local host է իր անունը, հենց այս ֆայլի մեջ գրած է այս ինֆորմացիան, այսինքն՝ այս local host բառը ձեր սեփական, անձնական ձեր համակարգի միջի DNS server-ի, որ համապատասխանեցված է այս հասցեին՝ 127.0.0.1-ին: Հիմա այս ֆայլի մեջ դուք կարող եք էլի ինչ-որ բաներ գրել: Ենթադրենք ինչ-որ տեղից իմացել եք, կարող եք բերել գրել, այդ դեպքում կստացվի, որ ձեր օպերացիոն համակարգը, արդեն որոշակի ինֆորմացիա ունի ու երբ-որ դուք իրեն հարցնեք ինքն ուղղակի այս ֆայլի մեջ՝ C։/windows/system32/drivers/etc/hosts, կնայի և ձեզ կասի: Եթե ինքն այս ֆայլում չի գտնում ինֆորմացիան և դեռևս իր cache-երում էլ, ինքը cache էլ է անում հա, cache-ի պահը դնենք մի կողմ, չի գտել այս ֆայլի մեջ, ասում է լավ հեսա ես կգնամ կճշտեմ և գնում է հարցնում է ինչ-որ մեկին, ով իր համար նշված է որպես DNS server: Այդ DNS server-ը կարող է հաընկնել, կարող է՝ ոչ ձեր ցանցի gate way-ի հետ: Դրա համար gate way-ը չեմ նկարում: Եթե gate way-ով տարբերակը նկարենք, ապա իրավիճակը կարող է բարդ լինել, իրականում սա gate way-ն է և պետք լինի կարող ենք դիմել gate way-ին, gate way-ն էլ դիմի մյուսին, որովհետև այս մյուս հանգույցը կարող է ձեր ցանցից դուրս լինել: Ենթադրենք այս ամբողջ շենքում կարող է լինել մի հատ մեկ DNS server և այդ բոլորը պետք է դիմեն իրեն: Հարցումը եկավ, հասավ DNS server-ին, ենթադրենք ինչ-որ հասցե է, որ ինքը չգիտի, ինքը պարտավոր չի ամեն ինչ իմանալ, իրեն հարցրեցին, ինքն ասեց՝ չգիտեմ, բայց չի ասում չգիտեմ, ասում է մեկ րոպե և դիմում է մի հատ ուրիշ հանգույցի, որ իր համար է նշված որպես Parent անվանենք հա իրեն՝ parent DNS server, եթե ինքը չգիտի, հարցնում է սրան, այդպես է չէ, եթե երեխան ինչ-որ մի բան չգիտի հարցնում է մամային կամ պապային: Ինքը հարցնում է parent server-ին, parent server-ն էլ իր հերթին ինչ-որ մեկին հարցնում, հարցնում է և ակնհայտորեն այս պրոցեսը պետք է ինչ-որ մի տեղ կանգնի, թե չէ սենց կարող է բոլորը հարցնելով գնան ու ոչ մեկ չիմանա։ Այդպես չի լինում կա ինչ-որ մեկը, որը գիտի ամեն ինչ, դրանից 1 հատ չէ իրականում, իրենց անվանում են Root DNS server, Root՝ արմատային: Ուրեմն՝ Root DNS-երը մի հատ չեն, իրենք շատ են, գիտեն ամեն ինչ: Այսինքն՝ ցանկացած տեղ, եթե ինչ-որ մեկը դոմեն է առնում, որին կցվում է հասցե, իրենք իմանում են: Մեկը մյուսի դուբլիկատն է: Այսինքն՝ աշխարհում մի քանի տարի առաջ 12-13 հատ Root DNS server կար և իրենք ուղղակի մեկը մյուսին copy-ն էին: Իրենք ֆիզիկապես ցրված էին ամբողջ մոլորակով՝ պսևդո հավասարաչափ, կեսն Ամերիկայում էր, մնացած կեսը բաշխված էր մնացած բոլոր աշխարհամասերի մեջ: Մայրցամաքների մեջ ավելի ճիշտ, Անտարկտիդայում երևի չկար, Ավստրալիայում կլինի: Ուրեմն՝ իրենց իմաստը որն է, որ այս հարցումները ի վերջո հաստատ պատասխան ունենան՝ երաշխավորված և իրենք գիտեն ամեն ինչ: Ուրեմն՝ տեսությունը պնդում է, որ եթե Root DNS-ների կեսը միաժամանակ անջատվեն, ապա ինտերնետը կդադարի աշխատել։ Կեսը: Բայց չգիտեմ, տեսություն է: Ի համալրումն այս ամեն ինչի, բոլոր մեծ IT ընկերությունները ևս ինչ-որ ներդրումներ ունեն և այս խեղճ DNS-ներին չեն թողնում միայնակ և օրինակ՝ google մի քանի տարի առաջ հայտարարեց, որ ինքը սրանից հետո ունի ևս 2 հատ Root DNS-ի դուբլիկատ, իր ինֆրաստրուկտուրայում։ Բայց ասում է, եթե իրենցից օգտվում եք, ապա իմացեք, որ բոլոր այն հասցեները, որոնց շուրջ դուք կդիմեք իմ DNS-ներին, ես իմ մոտ գրանցելու եմ, հետո գնալու եմ իմ search engine-ի հետ crawling-ի indexing-ի հետ service-ը գնալու է ու նայելու են, թե այնտեղ ինչ կա: Հասկացաք, հեսա կասեմ. Ուրեմն՝ Google-ն ասում է ես ունեմ google open DNS և եթե դուք ուզում եք, օրինակ՝ դուք կարող եք ձեր հանգույցը այնպես կոնֆիգուրացնենք, որ իր DNS server-ը լինի, ոչ թե սա՝ ձեր շենքինը, այլ լինի Google-ինը: Այսինքն՝ ես gateway-ին ասեմ միանգամից լինի այստեղ ու այստեղից ինձ ասա այսինչ դոմենին, որ հասցեն է համապատասխանում: Այսինքն՝ այս քայլերի բազմությունը կրճատեցի 1-ի: Դե gatway-ին հնարավոր չի չասել, 1 քայլով ես հասնում եմ Root DNS-ի, բայց ինքն էլ իր հերթին ասում է, եթե ես հանկարծ ինչ-որ բան չիմանամ, ես գիտեմ ումից կհարցնեմ ու դրանից հետո կիմանամ: Lավ, ինքը փորձում է ամբողջ ինֆորմացիան դուբլիկատ անել իր մոտ: Հիմա, բայց երբ դուք իրեն դիմեցիք և ասացիք ինձ abc.com-ի հասցեն ասա, ես ձեզ իհարկե կասեմ այդ հասցնե, բայց նաև ես այս անունը կվերցնեմ և կփոխանցեմ իմ search engine-ին, ինքը կգնա, կբացի այս ձեր սայթը, կտեսնի մեջն ինչ կա ամբողջ ինֆորմացիան կքաշի իր մոտ, ինդեքսացիա կանի ու կտանի կտեղավորի: Ու եթե մեկն ու մեկը՝ ինչ-որ մարդ, ման եկավ մի հատ բառ, որը ձեր սայթում կա ես դա բերելու եմ իրեն ցույց եմ տալու: Իր բիզնեսն է, հա, search engine-ը՝ Google-ի հիմնական բիզնեսն է: Դրա համար ինքը ասում է, ես ձեզ անվճար եմ տալիս service-ը, հասկանում եք չէ service-ի պահելու համար ինքը ինչ-որ համակարգիչներ է առել, դրել, մարդիկ են աշխատում, ովքեր հետևում են, որ իրենք անընդհատ աշխատեն, անընդհատ hard disk-երն են փոխում, հովացնում են, լիքը գործ են անում ԱՆՎՃԱՐ, բայց իր օգուտն այն է, որ ինքն այդ բոլոր հարցումները տանելու է ու մշակելու է: Այսինքն՝ ինքը շատ ինֆորմացիա է ստանում աշխարհում գոյություն ունեցող, միգուցե դեռևս ոչ մեկ չգիտի այդ մասին: Նայեք՝ դուք հենց նոր դոմենն առել եք ինչ-որ ռեգիստրորից, որի մասին ենթադրենք մենակ դուք գիտեք, ինքը չգիտի, հիմա ոնց իմանա, իրեն պետք է իմանալ, ամեն ինչ իմանալ, որովհետև հենց դա իր բիզնեսն է: Դրա համար ասում է եկեք օգտվեք իմ service-ից, ես ձեզ անվճար կտամ, բայց մի քիչ էլ ես օգուտ կանեմ:

Հարց լսարանից- Իսկ ո՞նց է ասում:

Վահրամ Մարտիրոսյան- Այսինքն՝ ոնց է այս մասին ինֆորմացիան մեզ հասել:

Հարց լսարանից- Չէ, ո՞նց է ինքն ասում այդ մասին, եկեք տամ ձեզ այդ ինֆորմացիան:

Վահրամ Մարտիրոսյան- Ես կարդացել եմ ինչ-որ նորությունների կայքում, որ google-ը հիմա ունի Open DNS այսինչ հասցեով: Հա հասցեն չեմ ասել: Հիմա նայեք, ասենք ինչքան հետաքրքիր կլիներ, եթե ասենք այս DNS-ի անունը լիներ այսպես՝ DNS․google.com, շատ տրամաբանական է, որ այսպես պետք է լիներ իր անունը:

Հարց լսարանից - Բա ինչո՞ւ այդպես չի, որովհետև թանկ է:

Վահրամ Մարտիրոսյան - Ո՛չ, ինչու նման բան գոյություն չունի, մի հատ եկեք մտածենք։ Եթե ինքն ասեր իմ DNS-ի անունը սա է, բա ոնց էինք իմանալու իրա հասցեն, ում էինք հարցնելու, թե Goolge DNS-ի հասցեն ինչ է, որովհետև մեզ DNS server-ի անուն իմանալն անիմաստ է: Հասկանում եք՝ այդ DNS server-ի անունը նույնն է, որ նորից նույն խնդիրն ունեցանք մենք։ Եթե ես ունեմ DNS server-ի անուն, բա ոնց ես իրեն դիմեմ, ես մի հատ ուրիշ DNS server-ի պետք է հարցնեմ, սրա հասցեն ինչ է, որ նոր կարողանամ դիմել: Ուրեմն՝ սենց բան գոյություն չունի: Դրա փոխարեն, նայեք ինչ գոյություն ունի Google-ն առել է 8․8․8․8 IP հասցեն, չգիտեմ ումից է առել, բայց առել է ու մի հատ էլ կա 8․8․4․4։ Այս երկու հասցեներով Goolge-ի Open DNS-ներն են: Խորհուրդ կտամ, այսինքն, եթե ձեր ցանցը, որտեղ դուք աշխատում եք, չունի որոշակի սահմանափակումներ այն առումով, որ դուք չեք կարող օգտվել դրսի DNS-ից, ապա օգտվեք սրանցից: Իրենք հա՛մ արագ են, հա՛մ անվճար են, հա՛մ շուտ են իրենք, ավելի կարճ է ճանապարհը։ Միակ բանը, որ պոտենցիալ, վտանգավոր կա, ինքը կիմանա ինչ-որ կայքի մասին, որի մասին կարող է դուք չէիք ուզում, որ իմանար: Խնդրեմ լավ, այդ դեպքում մի օգատագործեք: Ենթադրենք՝ ինչ-որ Vpn-ով աշխատող ցանցերում, դուք չեք կարողանա օգտվել ինչ-որ արտաքին այս տիպի DNS-ից, որովհետև Vpn-ի ներքին ցանցի սեփական DNS-ը պետք է լինի, որն արդեն հակասության մեջ կմտնի: Ինքը չի իմանա ձեր լոկալ ցանցի, այդ վիրտուալ ցանցի ներքին հասցեները: Եվ ևս մեկ բան: Դոմենների հետ կապված այդ, որ ասում եմ մենք չենք հասկանում, թե այդ ռեգիստրարները բիզնես մոդելը իրենց, ծախսը իրենց, որտեղ է, ուրեմն՝ սրա վրա հիմնված երկրորդ մակարդակի բիզնես մոդելներ կան, օրինակ՝ կան մարդիկ, ովքեր գնում են ինչ-որ լավ անունով դոմեններ և ուղղակի պահում են, չեն օգտագործում, իրենց պետք չի, բայց հենց, որ այդ անունը ինչ-որ մեկին պետք է լինում, ինքը փորձում է գրանցել, տեսնում է, որ զբաղված է։ Ուրեմն՝ կա այդպիսի մի հատ service կոչվում է who.is սայթ, այ այս top level դոմենը, ինչ-որ երկրի Top level դոմեն է երևի, ստեղ մի հատ ծառայություն կա օնլայն, կարող եք մտնել դոմենի անունը գրեք, ինքը ձեզ ասի այդ դոմնենն ազատ է, թե զբաղված է: Եվ եթե զբաղված է, ապա այդ ինֆորմացիան կիսաբաց, այդպիսի մի հատ ինֆորմացիա կա այն մասին, թե ով է գրանցել, որ ընկերությունը կամ, որ անհատը, ոնց իր հետ կապվել։ Այդ տիպի ինֆորմացիա կա: Եվ կա who is-ը ծածկող ծառայություն, որն այնպես է անում, որ ձեր մասին չիմանա, այս դեպքը հակառակն է, մեզ պետք է, որ մեր մասին իմանան: Ես գրանցել եմ այդ դոմենը ու նստած սպասում եմ, որ հեսա ինչ-որ մեկին պետք կգա, ինքը ինձ կզանգի կամ նամակ կգրի ու ես իր վրա թանկով կվաճառեմ: Հասականելի է չէ:

Հարց լսարանից - Մարդ կա ժամանակին ահագին շատ դոմեններ է առել ու հետո թանկով վաճառել ու մեծ փողեր աշխատել:

Վահրամ Մարտիրոսյան - Հա, անընդհատ անում են: Դա նորմալ բիզնես է: Այսինքն, եթե քո մտքով անցել է մի հատ ինչ-որ կայք բացել, բիզնես ես բացել կայք ես ուզում, տեսնում ես զբաղված է արդեն պետք է գնաս բանակցելու: Հիմա կարող է այդ մարդը տասնյակ հազարավոր դոլարներով վաճառի: Ընդ որում՝ շատ հետաքրքիր բաներ կան copyright-ի, հեղինակային իրավունքի, այսինքն՝ trademark-ի հետ կապված ավելի ճիշտ հա, օրենքներ կան, որ եթե դուք ունեք ընկերություն, որն ունի trademark, ապա ինչ-որ իմաստով, այդ .com դոմենը ձեզ է պատկանում: Եվ, եթե ինչ-որ մեկն օգտագործում է, ինքն առել է ու ուրիշ ինչ-որ գործունեություն է ծավալում կամ չի ծավալում՝ ոչ մի բան, դուք կարող եք դատական կարգով իր ձեռքից վերցնել։ Բացի այն դեպքերից, երբ իրոք հիմնավորված է, որ ինքն էլ իրավունք ուներ: Օրինակ՝ շատ հայտնի մի հատ դեպք կա Nissan.com, որ մտնեք այնտեղ լրիվ ուրիշ բան է Nissan մեքենաների հետ կապ չունեցող մի հատ կայք է, չգիտեմ ինչ-որ բանի վաճառքով է զբաղվում: Մարդ է, ում ազգանունը Nissan է: Արաբական ազգանուն է դա, միայն ճապոնական մեքենաները չեն: Կարծեմ արաբ է: Ինքն իր անձնական, իր անձի հետ կապված, ինչ-որ ընկերություն ունի՝ իր անունը կրող, որը զբաղվում է ինչ-որ առևտրով և ինքն այդ կայքը բացել էր դեռևս ավելի շուտ: Այսինքն՝ Nissan ընկերությունը միշտ էլ եղել է, բայց այս մարդը իր բիզնեսը, կապ չունի հա վատ իմաստով ոչ մի բան չի արել, ինքն իր ընկերության համար սարքել է կայք, հետո Nissan-ը մի օր որոշել է, վայ ես էլ եմ ուզում ունենալ կայք և մտել տեսել է զբաղված է Nissan.com-ը: Ու հիմա nissenautomotive.com է, իրենց դոմենն ուրիշ Է: Որովհետև չեն կարողացել այդ մարդու ձեռքից վերցնել: Ինքը թղթով ունի բիզնես, որն այդ անունն է կրում, ինքն իրավունք ունի .com դոմենը, իր անունը .com դոմենը զբաղեցնել: Այնպես, որ հայկական ոլորտում էլի այդպիսի բաներ լինում են: Մի ժամանակ մի հատ ընկերություն կար նույնիսկ գովազդում էր, որ ինքը սենց կայք ունի, ինչ-որ մեքենաներ էին քաղաքում պտտվում, վրան անունն էր գրված, բայց այդ դոմենն ազատ էր: Ազատ էր դոմենը, ինքը չէր գնել այդ դոմենը, բայց գրել էր, որ սենց կայք ունեմ: Լրիվ անհասկանալի է հա ու ինչ-որ մեկը մտավ միանգամից այդ դոմենն առավ: Ես այդտեղ ներկա էի այդ պահին, մտավ արագ այդ դոմենն առավ, հետո ահագին ժամանակ քաշքշուկներ բաներ, որովհետև ասենք նման բան չի կարելի, դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Սրանք, այս դոմենների անունները բիզնես asset-ներ են ինչ-որ իմաստով, դուք պետք է իրենց լուրջ վերաբերվեք, իրենք բիզնեսի ատրիբուտիկա են ինչ-որ իմաստով: Չի կարելի պարզապես ասել սա է իմ կայքը, այն դեպքում, երբ որ այդ դոմենը ձերը չի, կայք չկա այնտեղ: Երկու դեպքում էլ չի կարելի: Ուրեմն, երբ որ դոմենը ձեռք բերեցիք, ինչ է պետք անել հաջորդ քայլով: Հաջորդ քայլով ցանկալի է, որ ձեր դոմենը կցվի իրոք ինչ-որ մեքենայի, այսինքն՝ օդի մեջ չմնա: Ես էլի խորհուրդ կտամ, որ դուք ձեր սեփական հոսթինգի ինչ-որ, լավ գոնե, թեկուզ ոչ թե սեփական, բայց գոնե ինչ-որ հոսթինգ ձեռք բերեք, կա նաև անվճար հոսթինգի տարբերակներ, պարտադիր չէ այդպես ծախսել և ինչ-որ կայք այնտեղ ունենաք: Էլի անվճար: Կարող եք անվճար: Օրինակ՝ կարող եք օգտագործել google sites կոչված ծառայությունը, ես անընդհատ google եմ ասում ուղղակի ինքը, ոնց որ ամենահարմարն է օգտագործելու համար: Google sites-ը կարելի է կցել դոմենին, այստեղ կա որոշակի հմտությունների անհրաժեշտություն հա, դուք պետք է կարողանաք տիրապետել որոշակի հմտությունների: Շատ սահմանափակ, ընդ որում՝ հստակ այդ ամեն ինչը գրված է պահանջների մեջ, այսինքն՝ help-եր կան և այլն, այսինքն՝ բավականին երևում է, թե ոնց է պետք անել: Մոտավորապես արվում է հետևյալը. ստեղծվում է google սայթ, իրեն ավելացնում եք custom url, ասում եք այս url-ն էլ է իմը, ձեր առած դոմենը, ասում եք սա էլ է իմը ուզում եմ այս սայթս կցել դոմենին, Google-ն ասում է սպասի, բայց դա հաստատ քոնն է, մի հատ խնդրում եմ verify արա, որ սա քոնն է ու ինքը մի քանի վերիֆիկացիայի մեթոդներ է առաջարկում: Դրանցից մեկը DNS-ի հետ է կապված, հենց DNS-ի վերիֆիկացիա է, ասում է եթե քոնն է, ապա դու իրավունք ունես փոփոխել քո DNS server-ի կարգավորումները, ասում է, եթե կարող ես ուրեմն՝ նայի ասենք սա քո դոմենն էր, օրինակ՝ My.com, ասում է, եթե այդպես է, ուրեմն՝ այս My.com-ից առաջ ասում է գնա մի հատ sub դոմեն սարքի ու այնպես արա, ես երբ որ իրեն դիմեմ ստանամ այսինչ պատասխանը: Դա արդեն DNS server-ի, այսինքն՝ registrar-ի տրամադրած այդ control panel-ից ինչ-որ հնարավորություններ են, որոնք դուք կարող եք միացնել-անջատել և ձեր ուզած արդյունքները ստանանք: Կամ ավելի ճիշտ կարող է ասել, ոչ թե՝ sub դոմեն, այլ կարող է ասել, եթե ես իրեն դիմեմ օրինակ՝ TXT, սա հարցման տեսակ է՝ DNS հարցման տեսակ, ասում է եթե այս TXT record ուզեմ իրենից, թող ինքն ինձ պատասխանի այս տողը ու մի հատ տող է տալիս ձեզ, ասում է այս տողը կդնես այնտեղ, ես կկարդամ կտեսնեմ, որ եկել է, նշանակում է քոնն է չէ, ով կարող էր ուրիշ անել: Այդ ճանապարհով ինքը համոզվում է, որ այս դոմենը պատկանում է ձեզ: Դա թույլ է տալիս google սայթը կցել դոմենին, դրա համար ևս մի հատ քայլ է պետք անել: Պետք է էլի մտնել այս registral-ի control panel ու ևս մեկ բան ավելացնել ու այդտեղ ամբողջ գաղտնիքն է: Ուրեմն, երբ որ դուք այդ կցումն անում եք, փաստացի ինչ է պետք անել: Պետք է այնպես անել,որ եթե դիմեն այդ հասցեին, ապա ինչ-որ մեկին գա հարցումը, որ արդեն google-ի տիրույթում գտնվող սերվիս է հա և այդ սերվիսը նայի իր մոտ ու տեսնի, որ այդ դոմենի տերը դուք էիք ու գնաց ձեր համապատասխան google սայթի content-ը բերի տա: Այդպես մի քանի քայլանոց ճանապահ է, բայց արդյունքն այն է, որ դուք google drive-ի մեջ մտնում եք, սայթ եք սարքում google սայթի, կցում եք իրեն ձեր դոմենի հասցեին ու ամեն ինչ աշխատում է: Այսինքն՝ դուք ծախսում եք գումար միայն դոմեն գնելու վրա, որը սենց բավականին տենց խելքին մոտ է, տարեկան մի քանի դոլարի կարգի թիվ է: Արդյունքում՝ ունենում եք կայք, ընդ որում՝ google-ի: Google sites-ը ձեզ Cms է տրամադրում՝ content manager system, որի հնարավորությամբ ձեր սայթը ոնց ուզում եք, կարող եք փոփոխել: Ընդ որում՝ այնտեղ կա imbade անելու հնարավորություններ, որն արդեն web ծրագրավորման մեջ ավելի մանրամասն կուսումնասիրենք: Դուք կարող եք ցանկացած բան բերեք, տեղադրեք ձեր կայքի մեջ և այդ ամենը, ինչը սենց գեղեցիկ աշխատում է: Այսինքն՝ բավականին լավ ինտեգրվում է ու աշխատում է: Շատ լավ, հանձնարարությունը պարզ էր, խնդրում եմ դրան լուրջ մոտենալ, որպես պրակտիկ աշխատանք դոմենների ոլորտում:

Հարց լսարանից -Դոմեն ձեռք բերելն արա՞գ գործընթաց է:

Վահրամ Մարտիրոսյան- Այո՛, ուղղակի պետք է ունենալ ինչ-որ քարտ, որով կարելի է օնլայն վճարում կատարել:

Հարց լսարանից -Կանխիկ էլ կա, տրամադրում են, հետո վճարում եք:

Վահրամ Մարիտորսյան- Հայկական դոմե՞ն:

Հարց լսարանից- Rate.am-ը տրամադրում է:

Վահրամ Մարիտորսյան – Չէ հայկական դոմենները շատ թանկ արժեն, .am դոմենները 13.000 դրամի կարգի արժեն տարեկան, իսկ com-երը արժեն 8$: Հայկական մի առեք կամ, որն ուզում եք, կարող եք հայկական էլ առնել: Չգիտեմ, ոնց հարմար է ձեզ: Ես խորհուրդ կտամ մտնել name.com, ինքը հենց դոմեն վաճառող սերվիսներից մեկն է, երևի հենց Google-ինն է, չգիտեմ կարող է google-ին է կամ շատ լավ աշխատում է: Այսինքն՝ այնքան լավ է աշխատում, որ Google sites-ը name.com-ի հետ ինտեգրացիա ունի, բավականին լավ: Կարող եք իրենից օգտվել, կարող եք գնել հայկական դոմեն, ոնց կուզեք: Հաջորդ քայլը լինելու է այն, որ ոչ թե Google sites-ից եք օգտվելու, այլ ձեր տանն եք դնելու server, վրան այդ համապատասխան ամբողջ ենթահամակարգը, որ ունենաք ձեր կայքը՝ ձեր տանը: Բայց դա հաջորդ դասին: Լավ, ուրեմն՝ այսօրվա համար երևի թե այսքանը, հաջորդ դասից կանցնենք այդ ցանցային ծրագրավորմանը, հմտություններին: