UI/UX գործնական դասընթաց

UI/UX դիզայնի դերը շուկայում

UI և UX տերմինները ստեղծվեցին տասնամյակ առաջ, երբ վեբ և մոբայլ դիզայներները հասկացան, որ ավելի արդյունավետ է աշխատանքը բաժանել ավելի փոքր, և ավելի թիրախավորված մասերի: UX դիզայնը իր հերթին բաժանվեց տարբեր գործընթացների` թիրախի և մրցակցների UX ուսումնասիրություն, sitemap, userflow, wireframe և այլն: Իսկ UI-ը դարձավ գրաֆիկ դիզայնի և CSS ծրագրավորման մեջտեղում գտնվող բաժին:

Թե՛ հայկական և թե՛ արտասահմանյան շուկան կարիք ունեն որակյալ UI/UX մասնագետների, որոնք կկարողանան սկզբից մինչև վերջ մտածել և ստեղծել աշխատող, թիրախավորված պրոդուկտ: Անհրաժեշտ են մասնագետներ, որոնք կկարողանան ինքնուրույն մտածել, չեն վախենա կատարել փորձարկումներ իրական օգտատերերի վրա և ուսումնասիրություններով, համառությամբ ու թիմային աշխատանքով կստեղծեն պրոդուկտներ, որոնք կարող են մրցակցել համաշխարհային գիգանտների հետ ինչպիսիք են Facebook-ը, Amazon-ը, Udemy-ն և այլն:

Ի՞նչ կտա ձեզ այս դասընթացը

Մասնակցելով UI/UX գործնական դասընթացին` դուք

  1. կծանոթանաք դիզայնի հիմունքներին, ինչպիսիք են գույնի տեսությունը, թվային և տպագրական տառատեսակների տարբերությունները
  2. կսովորեք UX ուսումնասիրությունների տեսակներն ու հիմունքները
  3. կկարողանաք ստեղծել կառուցողական ցանցեր (grids, margins)
  4. կիմանաք վեբ և մոբայլ դիզայնի հիմնարար տարբերությունները
  5. կսովորեք ստեղծել responsive կայքեր
  6. կսովորեք ստեղծել native հավելվածներ iOS օպերացիոն համակարգի համար
  7. կունենաք ամուր հիմք UI/UX մասնագիտության մեջ հետագայում խորանալու համար
  8. կծանոթանաք մասնագիտական բազմաթիվ գաղտնիքների
  9. որոշակիորեն կձեռքբերեք դիզայն մտածելակերպ

Դասընթացի արդյունքում յուրաքանչյուր ուսանող կստեղծի 1-ական վեբ և մոբայլ պրոդուկտ, որոնք կարող են տեղադրել իրենց պորտֆոլիոյում:

Ընդհանուր տեղեկություն

Դասընթացի բարձր որակը ապահովելու համար մասնակիցների ընտրությունը լինելու է հարցազրույցով:

Դասավանդող՝ Սիրանուշ Հովսեփյան

Տևողությունը՝ 3 ամիս

Մասնակիցների առավելագույն քանակը` 6