Տվյալների Հենքեր

Դասընթացի մասին

Մարդկությունը դեռ հազարամյակներ առաջ, գուցե և իր գոյության առաջին իսկ տասնամյակներից սկսած փորձել է հավաքել ու պահպանել, սերունդներին փոխանցել իմ ունեցած տվյալները՝ ստեղծելով տվյալների պահպանման բազում միջոցներ, ինչպիսիք են պապիրուսները, գրքերը, սեպագրերով թողնված հաղորդագրությունները եւ այլն: Իհարկե համակարգչային տեխնոլոգիան զարգանալով՝ չէր կարող իր մեջ չներառել նաև տվյալների պահպանման ու մշակման հնարավորությունները։ Այսօր իհարկե նույնիսկ փոքրիկները կարողանում են իրենց տվյալները ավելացնել, պահել, տարածել՝ օգտվելով այսօրվա տեխնոլոգիաներից։

Բայց պատկերացրեք կա շա՜տ մեծ դարան, որտեղ կա ամեն ինչի մասին ինֆորմացիա, նույնիսկ ինչպես բուժել կորոնավիրուսը։ Դարան, ոչ թե գրադարան։ Որքանո՞վ այդ դարանը կարող է օգտակար լինել։ Այս հարցը ավելի պարզ լինելու համար ասեմ, որ օրինակում դարան է, ոչ թե գրադարան, քանի որ ասելով գրադարան մենք պատկերացնում ենք որոշակի կարգաորվածություն, որը տալիս է հնարվորություն գրադարանում առկա բազում նյութերից մեզ անհրաժեշտ նյութը գտնելու։ Նույնիսկ արագագործ համակարգիչների համար ՄԵԾ ծավալի տվյալներից անհրաժեշտ ինֆորմացիայի որոնման համար շատ ժամանակ կպանջվի։

Տվյալների հենքերը ծրագրավորման այն ուղությունն է, որը զբաղում է տվյալների ապահով պահպանման, մշակման խնդիրներով։ Տվյալների հենքերը օգտագործվում են տարբեր համակարգերի հետ համատեղ։ Այն անտեսանելի է օգտագործողի համար։ Տեսանելի է միայն անհրաժեշտ ինֆորմացիան։

Այս դասընթացում կներկայացվի տվյալների հենքերի հիմանական հասկացությունները, կծանոթանանք SQL լեզվի հետ։

Ընդհանուր տեղեկություն

Տվյալներն ամենուր են։ Մեր ամեն մի գործունեությունը բերում է այդ տվյալների շարունակական ավելացման։ Ո՞վ և ինչպե՞ս է կառավարում դրանք։ Որտե՞ղ են պահպանվում և ինչպես են դառնում հասանելի մեզ համար տվյալները։ Ի՞նչ կառուցվածք պետք է ունենան տվյալները, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել դրանց հետ աշխատանքի արդյունավետ եղանակներ։


Դասախոս՝ Մանուշակ Աղասյան

Սկիզբը՝ Ապրիլի 13

Տևողությունը՝ 2 ամիս

Արժեքը՝ 20000 դրամ ամսեկան


Բովանդակություն

  1. Ներածություն, ER մոդել
  2. Ռելացիոն մոդել
  3. Ռելացիոն հանրահաշվի հիմնական հասկացությունները, SQL-ը ռելացիոն հանրահաշվի վրա հիմնված լեզու։ SQL-ի հիմնական հասկացությունները։ Create table, insert, update, delete
  4. Select (where, group by, union, …, join, subquery, …)
  5. View, procedure, function, Index
  6. Trigger, apply, Ranking functions, cube
  7. Տրանզակցիա, isolation levels, deadlock, table hints, execution plan