ԷՀՄ Ճարտարապետություն
Ինչի համար է նախատեսված ԷՀՄ ճարտարապետության դասընթացը
Դասընթացի նպատակն է խորապես հասկանալ, թե ինչպես են աշխատում IA-32 ճարտարապետության պրոցեսորները։ Մասնավորապես դիտարկվելու են հիշողության կազմակերպման, անվտանգության և արագագործության մեխանիզմները։
Իմանալով պրոցեսորի աշխատանքի առանձնահատկությունները՝ կսովորենք, թե ինչպես է պետք գրել ծրագերը, որպեսզի դրանք ճիշտ և ամբողջությամբ օգտագործեն պրոցեսորի հնարավորությունները։ Կդիտարկենք ծրագրեր, որոնք ունեն հիշողության օգտագործման և արագագործության խնդիրներ։ Կքննարկենք և կլավացնենք այդ ծրագրերի կոդերը։
Կոդերում եղած խնդիրները հասկանալու և դրանք վերացնելու համար կսովորենք հիշողության օգտագործման և արագագործության պրոֆայլերներից օգտվել։
Ամփոփելով նշվածները՝ կարող ենք ասել, որ դասընթացը ավարտողները ամբողջությամբ կբացահայտեն ծրագրերի աշխատելու միստիկ երևույթները։
Ընդհանուր տեղեկություն
Դասընթացի նպատակն է հասկանալ պաշտպանված ռեժիմում հիշողության կազմակերպումը, ընդհատումների մեխանիզմը, բազմախնդրային ռեժիմը և տվյալների քեշավորումը։ Կներկայացվի Օպերացիոն Համակարգերի և ԷՀՄ ճարտարապետության կապը։ Ստացված գիտելիքը թույլ կտա հասկանալ ծրագրի և օպերացիոն համակարգերի աշխատանքների առանձնահատկությունները։
Դասավանդող՝ Գևորգ Մարտիրոսյան
Սկիզբը՝ Մարտի 23
Տևողությունը՝ 2 ամիս
Բովանդակություն
- Ճարտարապետության ընդհանուր կառուցվածքը
- Հիշողության կազմակերպում. սեգմենտավորում
- Հիշողության կազմակերպում. էջային մեխանիզմ
- Պաշտպանություն
- Ընդհատումների մեխանիզմ
- Բազմախնդրային ռեժիմ
- Քեշավորում
Դասավանդող՝ Գևորգ Մարտիրոսյան