Ծրագրավորման Դասընթացներ
Մեր դպրոցն առաջարկում է ծրագրավորման դասընթացներ, որոնց հիմնական նպատակն է տալ խորքային, ֆունդամենտալ գիտելիքներ։ Այդ գիտելիքների կարիքը զգացվում է լուրջ խնդիրների լուծման ժամանակ և առանց դրանց ծրագրավորողները չեն կարող զարգանալ որպես մասնագետ և զբաղեցնել առաջատար տեխնիկական պաշտոններ իրենց ընկերություններում։
Տվյալների Հենքեր (Databases)
Տվյալներն ամենուր են։ Մեր ամեն մի գործունեությունը բերում է այդ տվյալների շարունակական ավելացման։ Ո՞վ և ինչպե՞ս է կառավարում դրանք։ Որտե՞ղ են պահպանվում և ինչպես են դառնում հասանելի մեզ համար տվյալները։ Ի՞նչ կառուցվածք բետք է ունեն տվյալները, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել դրանց հետ աշխատանքի արդյունավետ եղանակներ։
Դասավանդողներ՝ Մանուշակ Աղասյան
- Ներածություն, ER մոդել
- Ռելացիոն մոդել, Ֆունկցիոնալ կախվածություն, Նորմալ ձևեր, անոմալիաներ
- Ռելացիոն հանրահաշվի հիմնական հասկացությունները, SQL-ը ռելացիոն հանրահաշվի վրա հիմնված լեզու։ SQL-ի հիմնական հասկացությունները։ Create table, insert, update, delete
- Select (where, group by, union, …, join, subquery, …)
- View, procedure, function, Index
- Trigger, apply, Ranking functions, cube
- Տրանզակցիա, isolation levels, deadlock, table hints, execution plan
- Database, Login, user, backup…
- Տվյալների ղեկավարման այլ համակարգերի մասի` ODL, Datalog
- ADO.net-ի ու LINQ-ի մասին ընդհանուր տեղեկություն
Ցանցային և վեբ ծրագրավորման հիմունքներ
Ֆունդամենտալ դասընթաց, որտեղ կբացահայտվեն համակարգչային ցանցերին և ցանցային ծրագրավորմանը վերաբերող բոլոր դրույթները։ Ինչպես նաև կներկայացվի վեբ ծրագրավորման էությունը և որոշ ֆունդամենտալ գաղափարներ։
Դասավանդող՝ Վահրամ Մարտիրոսյան
Տևողությունը՝ 1 ամիս
- Ինչ է համակարգչային ցանցը, տոպոլոգիաներ, տարածվածություն, արձանագրություններ
- Ինչ է ինտերնետը և ինչ է Ինտերնետը
- DNS, IP, port, host, URL, resource, protocol, TCP, routing և այլ անհասկանալի տերմիններ
- Ցանցային ծրագրավորում՝ socket
- Բարդ ցանցային համակարգի նախագծում և իրականացում՝ Vehicle tracking system
- Ինչ է վեբը։ HTTP արձանագրություն
- Cookies, sessions, CORS, authentication and authorization և այլ անհասկանալի տերմիններ
- Web API, RESTful services
- Բարդ վեբ համակարգի նախագծում և իրականացում՝ Centralized authentication service
UI / UX Դիզայնի Գործնական դասընթաց
Դասընթացը նախատեսված է UI/UX-ից զրոյական կամ բազային գիտելիքներ ունեցող մարդկանց համար, ովքեր ցանկանում եմ ձեռք բերել նոր մասնագիտություն և կարողանալ ստեղծել ֆունկցիոնալ և գեղեցիկ դիզայն` տալով խնդիրներին թիրախավորված լուծումներ:
Գործիքները` figma, adobe photoshop
Տևողությունը` 3 ամիս
Մասնակիցների Քանակը` Առավելագույնը 6
Դասավանդող՝ Սիրանուշ Հովսեփյան
- Ինչ դեր եւ գործառույթ ունի UI/UX մասնագետը կազմակերպությունում
- Վեբ դիզայն
- Android vs iOS
- Մոբայլ դիզայնի: native կոմպոնենտները
- Կառուցողական ցանցեր (Grids & Margins)
- Գույնների տեսություն. վեբ և տպագրական գույներ
- Վեբ և Տպագրական Տառատեսակներ
- Wireframing
- Prototyping
- Ծանոթություն իկոնոգրաֆիայի հետ (գրաֆիկ դիզայն)
- Ֆայլերի ֆորմատները. նրանց տարբերություններն ու առանձնահատկությունները
C++ ծրագրավորում POSIX միջավայրում
POSIX ստանդարտն իրենից ներկայացնում է աշխարհում ամենատարածվածը՝ ծրագրերի մշակման հարցում։ Այս դասընթացի ընթացքում կծանոթանանք աշխարհի ամենաբարդ լեզուներից մեկին՝ C++-ին և կուսումնասիրենք այդ լեզովով POSIX միջավայրում ծրագրավորում՝ Linux օպերացիոն համակարգի օրինակի վրա։
Օպերացիոն համակարգերի դասընթացն անցած ուսանողները հնարավորություն կունենան առավել խորը և ամբողջական յուրացնելու այս դասընթացը։
Դասավանդող՝ Վահրամ Մարտիրոսյան
- C++ հիմունքներ
- Ծրագրի կոմպիլյացիա և բեռնում
- Բարդ համակարգերի նախագծում
- GNU/Linux համակարգը՝ որպես ծրագրավորման միջավայր, POSIX Ծրագրավորում
- Պրոցեսների կառավարում՝ fork, exec, wait ֆունկցիաներ
- POSIX Threads
- Ֆայլեր՝ creat/open, read/write, close, fcntl, ioctl ֆունցկաներ
- Inter Process Communication՝ Pipe, FIFO, Shared memory, socket programming.
Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ
Դասընթացի ընթացքում կուսումնասիրենք ալգորիթմական խնդիրներ լուծելու հիմնական հնարքները, որից հետո արդեն կսկսենք խորացված տվյալների կառուցվածքների ուսումնասիրումը։ Կլինեն գործնական դասեր, որոնց ընթացքում ակնկալվում է ձեր ակտիվ մասնակցությունը։
Նախադրյալներ: Որևէ ծրագրավորման լեզվի բազային գիտլիքներ (ցանկալի է C++): Բազային գիտելիքներ մաթեմատիկական անալիզից և դիսկրետ մաթեմատիկայից: Անալիտիկ մտածելակերպը կդիտվի առավելություն։
Դասավանդող՝ Վահագն Ալթունյան
- Introduction to algorithms. Computational runtime. Algorithm complexity. Big-O notation.
- General algorithmic techniques: Greedy approach, divide and conquer, dynamic programming.
- Sorting algorithms, analysis.
- Introduction to data structures. Linear data structures queue/stack/list/dequeue/array.
- Heaps. Binomial heaps. Fibonacci heaps.
- Graphs. Graph traversals. Shortest path algorithms. Topological sort.
- Trees. Binary search trees. Balanced binary search trees. Red-Black trees. B-trees.
- Amortized analysis. Theta notation. Hash tables. String hashing.
- Maybe more complicated algorithms using general techniques
Օպերացիոն համակարգեր
Ծանոթացում օպերացիոն համակարգերի սահմանման, հիմնական գործառույթների, ճարտարապետության և կոմպոնենտների հետ։ Օպերացիոն համակարգը՝ որպես ծրագրավորողի անփոխարինելի գործիք և գործընկեր։
Դասավանդող՝ Վահրամ Մարտիրոսյան
- Ներածություն։ Ինչ է օպերացիոն համակարգը և ինչու է այն անհրաժեշտ ծրագրավորողին
- ԷՀՄ ճարտարապետության տարրեր՝ կենտրոնական պրոցեսոր, հիշողություն, հաղորդակցության միջոցներ, արտաքին սարքեր
- Օպերացիոն համակարգերի ճարտարապետություններ և դրանց համեմատությունը
- Պրոցեսներ և thread-ներ։ Զուգահեռ ծրագրավորում, սինխրոնիզացիա
- Հիշողության կառավարում՝ էջային և սեգմենտային հիշողություն
- Ֆայլային համակարգեր
- Աշխատանք արտաքին սարքերի հետ
Բացահայտենք ՏՏ ոլորտը
Դասընթացը նախատեսված է ծրագրավորող ուսանողների համար, որոնք պատրաստվում են մուտք գործել ՏՏ ոլորտ: Դասընթացի շնորհիվ կբացահայտեք ոլորտի առանձնահատկությունները, աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները, ձեռք կբերեք հարցազրույցներին ճիշտ պատրաստվելու և մասնակցելու գիտելիքներ, ինչպես նաև ոլորտում հաջողելու և կայացած մասնագետ դառնալու գաղտնիքները:
Դասավանդող՝ Աննա Կոնջորյան
Դասընթացն անց է կացվելու ապրիլի 23-27 ՝ Սիներջի Բիզնես Կենտրոնում:
1. ՏՏ ոլորտի կազմակերությունների առանձնահատկությունները
- Ընկերությունների տեսակները
- Ընկերություններում առկա մասնագիտությունները և յուարքանչյուրի դերը պրոդուկտի ստեղծման գործում
- Աշխատանքը կազմակերպելու հայտնի գործընթացների տեսակները և դրանց առանձնահատկությունները (Agile, Scrum, Kanban, Waterfall)
- ՏՏ կազմակերպություններին բնորոշ մշակույթը, և ինչն է այդքան հրապուրիչ դարձնում այդ ոլորտը Հայաստանում
2. Ծրագրավորողների մասնագիտական զարգացման ուղիները
- Տեխնիկական և մենեջերական աճ
- Արհեստավարժ մասնագետ դառնալու մարտահրավերները և ինչպես հաղթահարել դրանք
- Ինքնազարգացման մեթոդներ
- Մասնագիտական զարգացման պլանավորում
3. Ոլորտ մուտք գործելու առաջին քայլերը
- Շուկայում առկա հնարավորությունները սկսնակ ծրագրավորողների համար
- Ինչպես դիմել, պատրաստվել և մասնակցել աշխատանքի հարցազրույցներին
- Աշխատանքային հարաբերությունները, ձեր և ընկերության իրավունքներն ու պարտականությունները
4. ՏՏ ոլորտում առաջ գնալու համար կարևոր հմտությունները
- Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություններ
- Նախաձեռնողականություն և ինչպես լինել այդպիսին
- Թիմային աշխատանք և հաղորդակցման հմտություններ
Cryptography and Blockchain Fundamentals
In this class we will cover fundamentals of cryptography and building blocks of blockchain, followed by hands-on coding projects related to blockchain code.
Pre-requisites։ knowledge of linear algebra and one of programming languages C++, C# or Java.
Lecturer: Martun Karapetyan
- Introduction
- Core Crypto
- AES, DES, 3DES
- RSA, Elliptic Curve Cryptography
- SHA-256, MD5
- Blockchain
- General overview or How it works
- UTXO
- MemPool
- Mining, POW, POS
- Gossip Protocolo, transaction propagation
- Examples of standard transactions like Pay to public key, pay to script, Multi Signature, etc.
- Use cases of blockchain
- Dandelion, alternative to Gossip
- Merkle Trees and simplified Payment Verification
- Lightning Network
- Smart Contracts (Solidity)
- Project
Write your own blockchain from scratch in the language of your choice.
Անգլերեն մասնագիտական աճի համար
Դասընթացը նախատեսված է անգլերեն սովորել ցանկացողների համար,զրոյական կամ բազային գիտելիքներ ունեցող մարդկանց համար, որոշակի անգլերենի մակարդակ ունեցողների համար։Անգլերենի դասընթացը բաղկացած է լինելու մի քանի մակարդակներից, ստորև ներկայացված են մակարդակները․
Անգլերեն սկսնակների համար
Այս դասընթացի համար հարկավոր է ունենալ զրոյական կամ բազային գիտելիքներ։
Այս դասընթացից հետո դուք կտիրապետեք որոշակի քանակի բառապաշարի և քերականության, որը ձեզ կտա հնարավորություն հաղորդակցվելու։
Դուք կտիրապետեք հետևյալ թեմաներին՝
- աշխատանք
- բժշկություն
- արվեստ
- հայտնագործություններ
- պատմություն
- եղանակ
- ֆիլմեր
- կենդանիներ
- սպորտ
- սնունդ
- ամենօրյա կիրառական արտահայտություններին
Բիզնես անգլերեն
Այս դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր կարողանում են արտահայտել իրենց մտքերը անգլերենով և արդեն ունեն որոշակի մակարդակ, բայց զրոյական կամ սկսնակներ չեն։
Դուք կտիրապետեք՝
- Բիզնես անգլերենին հատուկ բառապաշար
- Քննարկումներ և բանակցություններ վարում
- Պրեզենտացիաների պատրաստում
- Նամակագրություն
- մարքեթինգ
- թիմային աշխատանք
- կազմակերպությունների տեսակներ
- նախագծերի իրականացում
- ապրանքներ և առևտուր
- մրցակիցներ
- թրենդեր և բրենդեր
- վաճառք
- աշխատանքային էթիկա
ՏՏ անգլերեն
Այս դասընթացը նրանց համար է, ովքեր արդեն տրրապետում են անգլերենին և կարողանում են հաղորդակցվել, սակայն ուզում են սովորել ՏՏ անգլերեն մասնագիտական աճի համար։
Կտիրապետեք մասնագիտական անգլերենին հարկավոր բառապաշարին։
Այս դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝
- օպերացիոն համակարգեր
- ծրագրային ապահովման ծրագրեր
- ՏՏ ոլորտի կարիերա
- համացանց
- ՏՏ ոլորտում մարդիկ
- ծրագրավորման լեզուները
- հիշողություն և պահեստավորում
- համակարգչային էթիկա
Ծրագրավորման հիմունքներ
Ծանոթացում ծրագրավորման հիմունքներին, ինչը կօգնի ուսանողին կողմնորոշվել, թե ո՛ր դասընթացները և թեմաներն են իրեն առավել հետաքրքիր։ Դասըթացը կարող է պարունակել հետևյալ թեմաներից մի մասը կամ բոլորը՝ կախված լսարանի արձագանքներից և նախնական հետաքրքրություններից։
Դասավանդողներ՝ Վահրամ Մարտիրոսյան, Աննա Կոնջորյան, Գևորգ Մարտիրոսյան և ուրիշներ։
- Ներածություն։ Ինչ է ծրագրավորումը և ովքեր են ծրագրավորողները
- Ինչ և ինչպես է պետք սովորել՝ որակյալ ծրագրավորող դառնալու համար
- Հայկական աշխատանքային շուկան՝ ծրագրավորողի աչքերով
- Մաթեմատիկական տրամաբանություն և դիսկրետ մաթեմատիկա
- Ծրագրային ապահովման կյանքի ցիկլ, պրոցեսներ և մեթոդոլոգիա
- Ազատ աշխարհ և ազատ ծրագրային ապահովում
- Օպերացիոն համակարգեր։ Ինչ է այն և ինչի համար է այն
- Մինիմալ “Hello, World!” ծրագրի վերլուծություն
- Ցանցային և web-ծրագրավորման հիմունքներ
- Սուպերհամակարգիչներ և զուգահեռ ծրագրավորման հիմունքներ
- Տվյալների կազմակերպում և պահպանում
- Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման հիմունքներ
- .Net Framework միջավայրում ծրագրավորման հիմունքներ
- Աշխատանքային միջավայր և իրավիճակների վերլուծություն
ԷՀՄ ճարտարապետություն
Դասընթացի նպատակն է հասկանալ պաշտպանված ռեժիմում հիշողության կազմակերպումը, ընդհատումների մեխանիզմը, բազմախնդրային ռեժիմը և տվյալների քեշավորումը։ Կներկայացվի Օպերացիոն Համակարգերի և ԷՀՄ ճարտարապետության կապը։ Ստացված գիտելիքը թույլ կտա հասկանալ ծրագրի և օպերացիոն համակարգերի աշխատանքների առանձնահատկությունները։
Դասավանդող՝ Գևորգ Մարտիրոսյան
Դասընթացի սկիզբը՝ ապրիլի 26ին։
- Ճարտարապետության ընդհանուր կառուցվածքը
- Հիշողության կազմակերպում. սեգմենտավորում
- Հիշողության կազմակերպում. էջային մեխանիզմ
- Պաշտպանություն
- Ընդհատումների մեխանիզմ
- Բազմախնդրային ռեժիմ
- Քեշավորում
Internet of Things
Մանրամասները շուտով