դարձի՛ր լավ ծրագրավորող

դասավանդման հին ու նոր մեթոդների օգնությամբ

C++ ծրագրավորման դասընթաց և պրակտիկա (Level Up)

Աշխատաշուկայում առկա է C++ լեզվի իմացությամբ փորձառու մասնագետների պահանջարկ, սակայն լավ մասնագետ գտնելը, առավել ևս լինելը այդքան էլ հեշտ չէ։

HelpSystems Armenia ընկերության հետ համատեղ ներկայացնում ենք մեր եզակի առաջարկը՝ C++ ծրագրավորողների համար LevelUp դասընթաց: Այն նախատեսված է սկսնակ կամ միջին մակարդակի C++ ծրագրավորողների համար։ Դասընթացի ավարտին դու կունենաս՝

  • Մասնագիտական աճի իրական հնարավորություն

  • Նոր և/կամ ավելի ամրապնդված գիտելիքներ C++ լեզվում

  • Լավ արդյունքների դեպքում աշխատանքի հնարավորություն HelpSystems Armenia ընկերությունում։

Արդյո՞ք ընդամենը մեկ ծրագրավորման լեզու իմանալը բավարար է լավ մասնագետ լինելու, ապագայում գիտելիքի պակասի պատճառով որևէ խնդրի չբախվելու և գործատուին փաստի առաջ չկանգանացնելու համար․․․

Մեր դպրոցը կրթությունը կազմակերպելու հարցում ունի ալտերնատիվ առաջարկ՝ ստեղծված բոլոր նրանց համար ովքեր՝

  • տեխնիկական Ֆակուլտետի ուսանող են, և փնտրում են որևէ ուղղությամբ մասնագիտացման դասընթացներ

  • այլ մասնագիտության տեր մարդիկ են, ովքեր որոշել են մուտք գործել ՏՏ ոլորտ և իրենց ուղին սկսում են 0-ից

  • ՏՏ ոլորտի մասնագետներ են, ովքեր ցանկանում են ամրապնդել և խորացնել իրենց գիտելիքները

Ինչու՞ սովորել մեզ հետ

Ծրագրավորողի Ուղին անցնելու 5 ամենակարևոր «պատճառները»՝

  1. Ոչ թե մեկ, այլ միաժամանակ իրար փոխլրացնող դասընթացների մի ամբողջ շարք։ Մենք լրջորեն ենք մոտեցել դասընթացների ընտրության հարցին և հատուկ հաջորդականություն ենք մշակել լավագույն արդյունքի հասնելու համար

  2. Բացի տեխնիկական դասընթացներից Ծրագրավորողի Ուղու մեջ ներառել ենք նաև Soft Skills և տեխնիկական անգլերենի դասեր։ Վաղվա աշխատաշուկայում սրանք կդառնան քո մրցակցային առավելությունները

  3. Դասընթացների փուլի ավարտից հետ կանցնես փորձառության շրջան և քո թիմի հետ կաշխատես իրականությանը մոտ պրոյեկտի վրա։ Հետագայում դու այն կկարողանաս ցույց տալ ապագա գործատուիդ

  4. Քո դասախոսները ոլորտի լավագույն մասնագետներն են։ Նրանք սրտացավորեն են մոտենում իրենց գործին և պատրաստ են օժանդակելու քեզ քո Ուղու ողջ ընթացքում

  5. Ծրագրավորողի Ուղու ավարտին կստանաս հավաստագիր, որը պարզապես քո մասնակցությունը հաստատող փաստաթուղթ չէ, այլ քո մասնագիտական մակարդակի և ձեռք բերածդ կիրառական գիտելիքների երաշխավորությունը

Այլ միջոցառումներ

ՏՏ ոլորտի մասնագետների հանդիպում-քննարմում

Ալան Թյուրինգի դպրոցը պատրաստել էր մեգահանդիպում ՏՏ ոլորտի մի շարք մասնագետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին ոլորտում կրթության կազմակերպման տարբեր մոտեցումները, դրանց առավելություններն ու թերությունները, ինչպես նաև կրթությանը վերաբերող այլ արդի խնդիրներ։

Մեր դպրոցն իր ուրույն տեսլականն ունի ՏՏ ոլորտի մասնագետի պատրաստման ուղին և կրթությունը կազմակերպելու հարցում, որի մասին դպրոցի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը խոսեց հանդիպման ընթացքում։ Դիտե՛ք ձայնագրությունը լավագույն մտքերը քաղելու համար։

Հետևիր մեր էջին նաև course.am -ում։ Այնտեղ նույնպես կգտնես մեր բոլոր ծրագրավորման դասընթացները և ծրագրավորողի ուղիները։ Կարող ես թողնել քո կարծիքը մեր մասին այստեղ։

Մասնակցիր ծրագրավորման դասընթացներին

Ծրագրավորման դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հետևյալ դիմումը։ Միևնույն թեմայով անհրաժեշտ մինիմալ քանակով դիմումների առկայության դեպքում կձևավորվի համապատասխան խումբը և Դուք կտեղեկանաք, թե որտեղ և երբ է տեղի ունենալու դասընթացը։