Դարձի՛ր լավ ծրագրավորող

դասավանդման հին ու նոր մեթոդների օգնությամբ

Գիտեի՞ր, որ համակարգչային ծրագրավորումը աշխարհի ամենաարագ զարգացող մասնագիտություններից է՝ համաձայն Միացյալ Նահանգների զբաղվածության բյուրոյի։

Ուստի անհրաժեշտ է անընդհատ զարգացնել գիտելիքները ՏՏ ոլորտի վերաբերյալ։Սա հենց քո' եզակի հնարավորությունն է մասնակցելու C++ լեզվի վարպետության դասընթացին։


Առաջարկում ենք անցնել մեր մի շարք դասընթացներ առցանց տարբերակով՝ դասերի տեսագրությունների միջոցով։ Այնուհետև կարող ենք անցնել կցված տեստը և ստանալ հավաստագիր։


Ինչու՞ սովորել հենց մեզ հետ։

  • Ուսուցման հին և նոր մեթոդների կիրառմամբ ձեռք կբերես հիմնավոր գիտելիքներ։

  • Տեսական և գործնական գիտելիքների համադրմամբ կդառնաս պահանջված մասնագետ աշխատաշուկայում։

  • Կամրապնդես վերլուծական մտածելակերպդ և խնդիրներ լուծելու կարողությունդ։

Այլ միջոցառումներ

ՏՏ ոլորտի մասնագետների հանդիպում-քննարկում

Ալան Թյուրինգի դպրոցը պատրաստել էր մեգահանդիպում ՏՏ ոլորտի մի շարք մասնագետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին ոլորտում կրթության կազմակերպման տարբեր մոտեցումները, դրանց առավելություններն ու թերությունները, ինչպես նաև կրթությանը վերաբերող այլ արդի խնդիրներ։

Մեր դպրոցն իր ուրույն տեսլականն ունի ՏՏ ոլորտի մասնագետի պատրաստման ուղին և կրթությունը կազմակերպելու հարցում, որի մասին դպրոցի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը խոսեց հանդիպման ընթացքում։ Դիտե՛ք ձայնագրությունը լավագույն մտքերը քաղելու համար։

Հետևիր մեր էջին նաև course.am -ում։ Այնտեղ նույնպես կգտնես մեր բոլոր ծրագրավորման դասընթացները և ծրագրավորողի ուղիները։ Կարող ես թողնել քո կարծիքը մեր մասին այստեղ։